Քաղաքական

Արցախի կառավարությունը նորընտիր ԱԺ- ում դրեց իր վստահության հարցը

ԼՂՀ ԱԺ 6- րդ գումարման ԱԺ 1- ին նստարջանի այսօրվա նիստում վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է կառավարության որ 2015-2017թթ. գործունեության ծրագիրը  եւ դրել վստահության հարցը։ Հիմք ընդունելով կանոնակարգային ընթացակարգը՝ խորհրադարանի նախագահը հայտարարել է, որ կառավարությանն անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքում կառավարության գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած: 24 ժամ հետո` հունիսի 11-ին` ժամը 12:50-ին, կհրապարակվի Ազգային ժողովի որոշումը:

Վարչապետը նշել է, որ կառավարության ծրագիրը  մշակվել է՝ հիմք ընդունելով  Սահմանադրության, հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի, կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագրի դրույթները, ինչպես նաեւ Ազգային ժողովում ներկայացված  կուսակցությունների ծրագրային դրույթների ընդհանրությունները:

Արայիկ Հարությունյանն իր ելույթում ներկայացրել է կառավարության գործունեության հիմնական գերակայությունների ապահովման համար ստանձնած պարտավորություններն ու նախատեսված ծրագրերը։ Վարչապետն առանձնացրել է  չորս գերակա ուղղություն. տնտեսական զարգացում եւ աճի կայուն տեմպերի ապահովում, հասարակության բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ եւ արժանապատիվ պայմանների ստեղծում, պետականաշինությունն ու պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացում, ԼՂՀ միջազգային ճանաչում եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում։

Ցուցադրել ավելի
Back to top button