Հասարակություն

Այսօր կառավարությունում

hasmikdilanyan

Կառավարությունն այսօր դիմելու է ԱԺ-ին, որպեսզի հունիսի 15-ին, ժամը 12-ին արտահերթ նստաշրջան հրավիրվի: Օրակարգում ընդգրկված են անհետաձգելի համարվող մի շարք նախագծեր: Հիշեցնենք, որ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը դեռ նախորդ նիստի վերջում էր գործընկերներին խնդրել մեկ անգամ ևս վերանայել փաթեթներն՝ ըստ կարևորության, առավել կարևորները համապատասխան հիմնավորումներով ներկայացնել աշխատակազմ: Առաջնահերթությունը տրվելու է միմիայն կարևոր նախագծերին,- հայտարարել էր կառավարության աշխատակամզի ղեկավար նախարարը:

Եվ այսպես, ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ի թիվս այլ հարցերի ներառված են նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում առաջարկվող լրացումների ու փոփոխությունների նախագիծը, «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենսդրական նախաձեռնության նախագիծն ու ոչ միայն:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Հեղինե Բիշարյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ և կառավարությանն առաջարկել հավանության արժանացնել «Շիրակի մարզի համայնքներում և Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հար-կերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետոթյան օրենքի նախագծին: Պատգամավորներն առաջարակում են Գյումրիում մանրածախ առևտրից ստացված եկամուտների դիմաց շրջանառության հարկ գանձել 50 տոկոս, իսկ Շիրակի մարզի մյուս համայնքներում՝ շրջանառության հարկ ընդհանրապես չգանձել: Բացի այդ, նրանք նաև առաջարկում են Գյումրիում և Շիրակի մարզի այլ համայնքների վարչական սահմաններում առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեություն իրականացնող և շրջանառության հարկ վճարող համարվող` անհատ ձեռնարկատերերին ազատել ն ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից, Գյումրիում 100 և ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 400 մլն դրամ ներդրում իրականացնող կազմակերպություններին ն 3 տարի ժամկետով, իսկ 150 և ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 1 մլրդ դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 4 տարի ժամկետով ազատել շահութահարկից և եկամտային հարկից: Միաժամանակ, առաջարկվում է Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի տարածքը հինգ տարի ժամկետով սահմանել ազատ տնտեսական գոտի:

Կառավարության եզրակացության մեջ նշվում է, որ գործադիրում ողջունում են ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկները՝ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ՝ միաժամանակ հիշեցնելով Ազգային ժողովի կողմից ընդունված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գոր-ծունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մասին: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավա-րությունը գտնում է, որ ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումները պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված և հասցեական, որպեսզի դրանց արդյունքում ակնկալվող արդյունքները գերազանցեն պետության կողմից կրած կորուստները: Կառավարությունը հիմնավոր չի համարում ներդրումային միջավայրի գրավչության պակասը բացառապես հարկային գործոնով պայմանավորելը: Ներդրումների ծավալի աճին ուղղված միջոցառումները պետք է ունենան համակարգային բնույթ և ուղղված լինեն առկա բոլոր խոչընդոտների վերացմանը: Կառավարության համար անհասկանալի է, թե ինչու է արտոնությունները նախատեսվում միայն Շիրակի մարզի կամ Գյումրի քաղաքի համար, երբ ներդրումների ներգրավման խնդիրներ ունեն նաև, օրինակ Լոռու մարզը կամ Վայոց Զորի մարզը:

Առավել ևս, երբ Լոռու մարզը նույնպես համարվում է երկրաշարժից տուժած բնակավայրեր ունեցող մարզ: Կառավարությունում նաև կաըծում են, որ նախագծի ընդունումը լուրջ խնդիրներ է ստեղծելու նաև տարածքային համաչափ զարգացվածության ապահովման տեսանկյունից, քանի որ նախագծով ներկայացված արտոնությունների սահմանման արդյունքում Շիրակի մարզին հարակից մարզերում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, արտոնություններից օգտվելու նպատակով, իրենց գործունեությունը կտեղափոխեն Շիրակի մարզ, ինչի արդյունքում կստացվի այնպես, որ մեկ մարզում նոր աշխատատեղերի ստեղծումը կամ նոր ներդրումների ներգրավումը իրականացվում է այլ մարզերում արդեն իսկ ստեղծված աշխատատեղերի կամ այլ մարզերում իրականացվելիք ներդրումների հաշվին: Մեջբերելով մի շարք այլ փաստարկենր, կառավարությունը բացասական եզրակացություն կտա ներկայացված նախագծին: 15 մլն դրամ՝ Ջերմուկու մ մոծակների և խայթող միջատների դեմ պայքարի համար: Նշենք, որ անցյալ տարի կրկին նույն նպատակով Կառավարությունն իր պահուստային ֆոնդերից գյուղատնտեսության նախարարությանն այսօր տրամադրել էր 4 մլն 576.3 հազ. դրամ:

Այս տարի էլ գործադիրը գումարը հատկացնելու է կրկին նույն հիմնավորմամբ՝ Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում տուրիզմն ունի գերակա առաջնահերթություն: Տուրիզմի զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են` մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը և այլն: Տուրիզմի գոտիներում կարևորվում է նաև հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, ինչին նպաստում է նաև միջավայրում միջատների, այդ թվում մոծակների դեմ պայքարի կազմակերպումը: Նախագծի իրականացումը նպատակ ունի Ջերմուկ քաղաքում մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, միջատների միջոցով տարածվող կենդանիների և մարդկանց համար ընդհնաուր վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը, հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, միջատների, այդ թվում մոծակների դեմ պայքարի կազմակերպումը:

Ցուցադրել ավելի
Back to top button