Քաղաքական

ԱԺ նիստը՝ փոխադարձ մեղադրանքների ու հիշեցումների մթնոլորտում

lusinevasilyanlenabadeyan
Խորհրդարանն այսօր շարունակել է 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում այս փաստաթուղթը, ոլորտ առ ոլորտ քննարկվել է խորհրդարանական մշտական հանձնաժողովներում: Թերևս այդ պատճառով դահլիճի քննարկումներին պատգամավորներն այնքան էլ ակտիվ չեն: Փոխարենը կրքերը թեժացել են «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագծի շուրջ: Այն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է, բայց՝ փոխադարձ մեղադրանքների ու հիշեցումների մթնոլորտում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում իրավիճակի փոփոխություն է արձանագրել ՝ ընդդիմությունն արդեն իշխանության հետ չի կռվում: Խորհրդարանական օրվա այս և այլ մանրամասները ՝«Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:

Ցուցադրել ավելի
Back to top button