Հասարակություն

Քննություն՝ ֆիզիկա առարկայից

sonahakobyan
Միասնական քննությունները շարունակվում են: Դիմորդ շրջանավարտներն այսօր քննություն են հանձնում ֆիզիկա առարկայից: Գնահատման և Թեստավորման կենտրոնն այս տարի այս առարկայի համար ստացել է 1860 հայտ : Քննությունն անցկացվում է բոլոր 14 քննական կենտրոններում: Քննության համար նախատեսված է 3 ժամ, որը հաշվում են քննության մեկնարկի րոպեից: Դիմորդներին քաջալերելու և հաջողություն մաղթելու նպատակով  ԵՊՀ-ում ձևավորված քննական կենտրոն էր այցելել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

 

 

Դիմորդների քննական շրջանը շարունակվում է: Հանրապետությունում ձևավորված 14 քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնել ֆիզիկա առարկայից, որի համար ԳԹԿ-ն ստացել է 1860 հայտ:  Միասնական քննության անցկացման կարգը մանրամասն բացատրելուց հետո,ԳԹԿ ներկայացուցիչները բացեցին թեստերը և բաժանեցին դիմորդներին: Մինչ այդ, սակայն, դիմորդների տրամադրությանն ու քննությունների անցկացմանը ծանոթանալու նպատակով ԵՊՀ-ում ձևավորված քննակենտրոն էր եկել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Եվս մեկ անգամ ընդգծելով քննությունների անցկացման նոր ռազմավարությունը, այն է`  բուհ ընդունվելը դարձնել մատչելի, ավարտելը` դժվար` Արմեն Աշոտյանը նշեց, որ բոլոր այն դիմորդները, ովքեր կհաղթահարեն նվազագույնի շեմը, անպայման կընդունվեն բուհեր:

Անգլերենի և մաթեմատիկայի քննությունների մասին դեռ վաղ է խոսելը, իսկ հայերենի քննությունը կարծես բարեհաջող է անցել: Թեև արդյունքները վաղը կփակցվեն, ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանն, այնուամենայնիվ, նախնական արդյուքներից գոհ է:

Հիշեցնենք, որ դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձևաթղթերով կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց ճիշտ պատասխաններով: Ինչ վերաբերում է քննությունների բողոքարիկմանը`ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը նշեց, որ դիմորդները դա կարող են անել միավորներով ցուցակները փակցնելուց հետո մեկ օրվա ընթացքում:

Back to top button