ԿարևորՏնտեսական

ՀՀ վարչապետ.«Էլեկտրաէներգիան կթանկանա ոչ թե 7, այլ՝ 6, 93 դրամով»

2014 թվականի Բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համար այսօր խորհրդարանում էր ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Հովիկ Աբահամյանի գլխավորությամբ: Թեեւ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով դեռ չեն եղել խորհրդարանական լսումները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաշժողովի նիստը, բայց վարչապետն այսօր արդեն հստակեցրել է, թե որքանով է թանկանալու էլեկտրաէներգիայի սակագինը:

«Էլեկտրաէներգիան կթանկանա, բայց ոչ թե 17 դրամով, այլ 7: Ավելին՝ ոչ թե 7, այլ՝ 6, 93 դրամով կթանկանա: Հիմա հաշվարկում ենք, թե ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա, բնակչության վրա: Փորձելու ենք նպաստառուներին աջակցել, օգնել, որպեսզի իրենք այդ բեռը չզգան»,-լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետը:

Ցուցադրել ավելի
Back to top button