Ցեղասպանություն 100Քաղաքական

Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով՝ Լոզանում

Հունիսի 4-ից 7-ը Շվեյցարիայի էկումենիկ խորհրդի և Քրիստոնեական եկեղեցիների համայնքի նախաձեռնությամբ Լոզան քաղաքում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանություն. 100 տարի անց» խորագրով համաժողով։

Միջոցառմանը ներկա էին շվեյցարացի խորհրդարանականներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հարյուրավոր շվեյցարացիներ։

Համաժողովի շրջանակներում կազմակերպվեց Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև Մերձավոր արևելքում քրիստոնյաների հետևողական բնաջնջմանը վերաբերվող դասախոսությունների շարք և կլոր սեղան՝ շվեյցարացի, ֆրանսիացի, հայ, թուրք և արաբ պատմաբանների մասնակցությամբ, Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի ցուցադրություն, ինչպես նաև հայկական «Լույս» վոկալ կվինտետի համերգը։

Համաժողովը եզրափակվեց հունիսի 7-ին՝ Լոզանի մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մեծ էկումենիկ ոգեկոչմամբ, որին ելույթներով հանդես եկան Շվեյցարիայում ՀՀ փոխդեսպանը, Հայ Առաքելական և Ավետարանչական եկեղեցիների, Շվեյցարիայի էկումենիկ խորհրդի և քրիստոնեական եկեղեցիների համայնքի, կաթոլիկ և կալվինիստական եկեղեցիների, արամեական, ասորական և հունական եկեղեցիների ներկայացուցիչները։

Ցուցադրել ավելի
Back to top button