Հասարակություն

Հայկական Triada Studio ընկերության ստեղծած խաղն արժանացել է Apple Design մրցանակի

Ամերիկյան Apple կորպորացիան հունիսի 8-ին անցկացված Apple Design Award մրցանակաբաշխության շրջանակում պարգևատրել է iOS օպերացիոն համակարգի համար ստեղծված լավագույն հավելվածների հեղինակներին։ Այս մասին հայտնում է TechCrunch տեխնոբլոգը։

Մրցանակակիրների շարքում է Triada Studio հայկական ընկերությունը (հիմնադրվել է 1993 թ.) իր Shadowmatic խաղի համար։

Չորս հոգանոց թիմի (Բագրատ Դաբաղյան, Արսեն Ավոյան, Սերգեյ Մելքոնյան և Արա Աղամյան) ստեղծած խաղն իրենից ներկայացնում է երևակայության ու ստվերների վրա հիմնված գլուխկոտրուկ։

Ցուցադրել ավելի
Back to top button