Հասարակություն

Հայկական Գյումրիի եւ չինական Սիանի բարեկամությունը՝ Մետաքսի ճանապարհին

annamartikyan

Հունիսի 8-ին և 9-ն Գյումրիում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսիի նահանգի 9 մլն բնակչություն ունեցող Սիան քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Դոն Ցզյուի գլխավորությամբ: Այցի ընթացքում անցկացվել է Գյումրի- Սիան համաժողովը, որտեղ ներկայացվել են  երբեմնի Մետաքսի ճանապարհի կարևորագույն քաղաքների ու երկրների տնտեսական կարևորությունը՝ տնտեսական նոր գոտու ստեղծման ու զարգացման համատեքստում:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են նաև Հայաստանի ու Չինաստանի միջպետական տնտեսական համագործակցության զարգացման հնարավոր ուղիները: Ավարտն էլ նշանավորվել է Գյումրիի ու Սիանի միջեւ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի ստորագրման արարողությամբ:

Back to top button