Սպորտ

Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը`հունիսի 13-ին

Հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Պորտուգալիայի հավաքականը Երևան կժամանի հունիսի 11-ին՝ ժամը 18:30-ին, և կհանգրվանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Հունիսի 12-ին՝ ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Սանթուշի մամուլի ասուլիսը:

Նույն օրը՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Պորտուգալիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button