Միջազգային

Կրեմլը Պենտագոնից պարզաբանում է պահանջել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դիմել է Պենտագոնին՝ պարզաբանում պահանջելով Եվրոպայում ամերիկյան հրթիռներ տեղակայելու մասին օրերս շրջանառվող լուրերը: «Մենք իրականացնում ենք տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվության մանրազնին ուսումնասիրություն: Ավելի ստույգ՝ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար պարզաբանումներ ենք պահանջել հենց պենտագոնից», այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալ Անատոլի Անտոնովը:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին արևմտյան մամուլը հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուներին գրում է, որ Վաշինգտոնը կարող է Եվրոպայում և Ասիայում բալիստիկ հրթիռներ տեղկայել՝ Ռուսաստանի հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button