Մշակույթ

Խաչատրյանական մրցույթի իլյուստրացիայի հեղինակը բժշկականի ուսանող է

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը ներկայանում է գեղեցիկ իլյուստրացիայով, որի հեղինակը Դավիթ Արծրունին է։

22-ամյա Դավիթը ծնվել է Գավառ քաղաքում։ Սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսում, ապագա վիրաբույժ է։ Մասնագիտությանը զուգահեռ Դավիթ Արծրունին զբաղվում է նաև նկարչությամբ. «Էսքուիզ» նկարչական ստուդիայի հիմնադիրն է։

Ավելի վաղ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը հրավիրել էր բոլոր հետաքրքրված անձանց և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին՝ մասնակցելու մեծն կոմպոզիտոր Խաչատրյանի դիմանկարի թեմայով ներկայացվող նկարազարդման (իլյուստրացիա) մրցույթին: Լավագույն տարբերակը պետք է օգտագործվեր մրցույթի բոլոր գովազդային նյութերի վրա։ Բազմաթիվ դիմողներից ՀՀ մշակույթի նախարարությունը հաստատել է հենց Դավիթ Արծրունու իլյուստրացիան, որի միջոցով այս օրերին ներկայացվում է մշակութային այս իրադարձությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button