Քաղաքական

Թուրքիան հետ է կանչել Բրազիլիայում իր դեսպանին

Հունիսի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Բրազիլիայում իր դեսպանին այն բանից հետո, երբ Բրազիլիայի Դաշնային սենատը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

Թուրքիայի արտգործնախարարությունն իր հայտարարությունում դատապարտել է բանաձևը՝ այն համարելով անպատասխանատվության օրինակ և նշելով, որ բանաձևը «աղավաղում է պատմական ճշմարտությունը և արհամարհում օրենքը»:

«Նման բնույթի քաղաքական որոշումները, որոնք ընդունվում են հայկական լոբբիի ազդեցությամբ, չեն կարող փոխել ո՛չ պատմական փաստերը, ո՛չ էլ իրավական նորմերը: Այս համատեքստում մեր տեսակետներն են փոխանցվել Անկարայում Բրազիլիայի դեսպանին, որը կանչվել էր նախարարություն 2015թ. հունիսի 3-ին: Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը հետ է կանչվել Անկարա խորհրդատվությունների նպատակով»,- ասված է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button