Միջազգային

Թուրքիայի «Ազգայնական շարժումը» կոալիցիա ձեւավորելու երեք պայման է առաջադրում

Թուրքիայում կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ քննարկումները շարունակվում են: «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին, որը նախօրեին բացառել էր իր կուսակցության կոալիցիայի մեջ մտնելու հավանականությունը, այսօր հայտնել է այն պայմանները, որոնց ընդունման դեպքում իշխանությունների հետ կոալիցիա կկազմեն, հայտնում է Ermenihaber- ը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sonhaber» լրատվական կայքը, ԱՇԿ-ն ներկայացրել է 3 պայման. հրաժարում նախագահական կառավարման համակարգին անցնելու մտքից, Թուրքիայի վարչական բաժանման փոփոխություններ չպետք է լինեն, Քրդական հարցի կարգավորման գործընթացը պետք է դադարեցվի։

Ցուցադրել ավելի
Back to top button