Հասարակություն

Թթից թունավորման դեպքից մինչեւ կարմրուկի դեմ պատվաստում

aidaavetisyan
Սկսվել է  զբոսաշրջության սեզոնը և սուր վարակիչ հիվանդություններն էլ  արդեն սկսել են գլուխ բարձրացնել: Հայաստանում  այս տարվա  մայիս –հունիս ամիսներին արձանագրվել է կարմրուկի՝ լաբորատոր  հետազոտությամբ հաստատված  7 դեպք,  որոնցից  5-ը  2-ից 7 տարեկան երեխաներ են , իսկ 2-ը՝ մեծահասակ: Առողջապահության նախարարության ներկայացուցիչներն անդրադարձել են նաև  Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում և  Ճամբարակ քաղաքում  արձանագրված սննդային թունավորմանը:

 

Կարմրուկը  սուր վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գաղտնի շրջանն էլ  տևում է  մինչև  21 օր: Հիվանդությունը սկսվում է  տենդով, հազով, աչքերի  երջաթաղանթի և  քթի լորձաթաղանքի բորբոքմամբ, կոկորդի ցավով, հետո սկսկվում է ցանը: Առաջին  օրը ցանավորվում է ականջախեցու հետին հատվածը, դեմքը, պարանոցը, կրծքավանդակի վերին հատվածը այնուհետև իրանի մյուս մասերն ու  վերջույթները: Հայաստանում կարմրուկի վերջին բռնկումը գրանցվել է 2004-2006 թվականներին՝ մոտ  4201 դեպք: Իսկ նախորդ տարի գրանցվել է Վրաստանից  բերված  10-13 դեպք:

Համաճարակաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ  դրանք կապված են հատկապես  զբոսաշրջության հետ , որն էլ սկսվում է մայիսիսց-օգոստոս ամիսներին: Իսկ այս տարի հանրապետությունում արդեն իսկ արձանագրվել է  կարմրուկի  լաբորատոր հետազոտությամբ հաստատված  7 դեպք: Համաճարակաբանական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վարակը տարածվել է  Եվրոպայից և Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հիվանդ անձանց միջոցով:  Արձանագրված 5  հիվանդները 2-7 տարեկան երեխաներ են, իսկ  2-ը՝ մեծահասակ:  «Նորք» ինֆեկցիոն  հիվանդանոցի տնօրեն  Արա Ասոյանի տվյալների  համաձայն՝ տարվա  սկզբում հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստացել  4 հիվանդ:

«Մենք այս պահին ստացիոնար բուժման մեջ գտնվող մեկ կարմրուկով մեծահասակ հիվանդ ունենք: Վիճակն արդեն մոտենաում է բավարարին: Հիվանդանողց ընդունվելուց բավական ծանր էր վիճակը, իսկ այժմ վիճակը գնահատվում է լավ»:

Հայաստանում Պատվաստումների ազգային  օրացույցով  նախատեսվում է  երկու դեղաչափ  կարմրուկ-կարմրախտ-խոզուկ պատվաստում՝ 1 և 6 տարեկան հասակում: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների  վերահսկման և կանխարգելման  ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն  Արտավազդ Վանյանի  խոսքով՝   7 հիվանդներից  5-ը կարմրուկի դեմ ընդհանրապես չեն պատվաստվել, իսկ  2-ը՝ թերի են կատարել պատվաստումը: Արտավազդ Վանյանը ևս մեկ անգամ հիշեցնում ՝ պատվաստանյութը կարմրուկը կանխարգելելու միակ անվտանգ և արդյունավետ  միջոցն է:

«Աշխուժանում է զբոսաշրջությունը,  բավականին հոսքեր են  լինելու  հանրապետություն: Հատկապես այն հանգամանքը, որ կարմրուկը  աշխարհի մի շարք երկրներում արձանագրվում է բռնկման տեսքով, հնարավոր է այս հիվանդության ներբերումը: Փորձում ենք մեր ազգաբնակչությանը ևս մեկ անգամ իրազեկել, որ  անպայման այն երեխաները, որոնք  չեն պատվաստվել, կամ էլ թերի են պատվաստվել, դիմեն իրենց սպսարկող  պոլիկլինիկա և պատվաստեն երեխաներին»:

ՀՀ գլխավոր  ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի  խոսքով՝  իր բազմամյա  գործունեության  ընթացքում դեռևս չի հանդիպել  Կարմրուկի և ջրծաղկի  կրկնվող դեպքերի: Եվ նշում է, որ կարմրուկ հիվանդությունը ծանր են տանում հատկապես երեխաները: Սա այն հիվանդությունն է, որի բարդություններից է թոքաբորբը, ուղեղի այտուցն ու էնցեֆալիտը:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչներն անդրդարձան նաև  Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում և ճամբարակ քաղաքում արձանագրված սննդային թունավորմանը, որի պատճառ էր եղել թութը: Սակայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր  տնօրեն Արտավազդ Վանյանի խոսքով ՝ թութը եղել  է փոխանցման միջոց: Լաբորատոր հետազոտությունները հայտնաբերել են  սալմոնելա մանրէն, որն էլ  հաստատում է թթի միջոցով  աղիքային վարակի տարածումը:

Ըստ Արտավազդ Վանյանի՝ բոլոր հիվանդներն   արդեն ապաքինվել են: Իրավիճակը վերահսկվում է: Աշխատանքներ են տարվում՝  վարակը  երեխաների շրջանում չտարածվելու ուղղությամբ, կատարվում են աղտահարման աշխատանքներ:

Ցուցադրել ավելի
Back to top button