Մշակույթ

Թբիլիսիում ներկայացվել է Արմեն Ռոնովի «Քաջ Նազար» ֆիլմը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

«Մենք պետք է ազատվենք քաջնազարությունից. յուրաքանչյուրս մեզանում սպանելով Քաջ Նազարին», -այսպիսի կոչ ունի Արմեն Ռոնովի նոր ֆիլմը` «Քաջ Նազարը»: Այն ներկայացնելով Թբիլիսիիում, հեղինակն ասել է, որ Երևանում ֆիլմի  պրեմերիան դեռևս չի լինի. «Դեռ պետք է ձևավորվի լսարան», -ասել է նա «Ռադիոլուր»-ի հետ զրուցում:

 

 

«Քաջ Նազարը»  մի վարքագիծ է, որը ցույց է տալիս մեր ներկան, անցյալն ու ապագայի  ախտերը:  Այսօր էլ այդ ախտը` անբանությունը կա  ու մարդկությանը տանում է դեպի  կործանում:  Վստահ է Ֆիլմի հեղինակը, ով ցույց տալով այս ամենը, առաջարկում է  եզրակացություններ անել.

«Սա մեզ մտածելու տեղիք է տալիս, որպեսզի իմանանք  վաղվա մեր քայլերը:  Դրա համար միասին պետք է դուրս գանք ճգնաժամից: Մենք պետք է Քաջ Նազարի հակառակ ծնունդն ունենանք, որպեսզի  գերիշխի բարությունը, և ոչ թե այն ինչ ունենք»:

Ըստ ռեժիսորի, այնպես ինչպես միջնադարում, այսօր էլ  ճնշվում են  մարդու իրավունքները և իշխանությունների,   և  եկեղեցու կողմից:  Մարդն ազատ չէ: Նա  ասում է` իշխանությունները պետք է լսեն ժողովրդին,  պետք է կայանա երկխոսություն.

«Մեր լսարանաը, որը քայլ առ քայլ ձևավորվում է,  պետք է կարողանա պահանջել, որ արվեստագետը մնա իր հայրենիքում  այլապես մենք դառնում ենք գաղթական  և իշխանության,  և ժողովրդի անտարբերությունից»:

Արմեն Ռոնովի այս ֆիլմը եվս յուրօրինակ ժանրում է, որը շատերը կոչում են ռոնովիզմ:

«Այսինքն ես միաբանում եմ մի քանի ճյուղեր վիզուալ արվեստում, ստեղծելով մի նոր երևույթ կինոյում»:

Սակայն շատերը քննադատում են նրա ֆիլմերը: «Քաջ Նազար» ֆիլմի  նկարահանումների համար անհրաժեշտ գումարը մասամբ տրամադրել է Մշակույթի նախարարությունը, որը սակայն այսօր չի ընդունում այն: Հայաստանում տեղի է ունեցել ֆիլմի փակ դիտում, որովհետև ինչպես ռեժիսորն է ասում. «Մենք դեռ պետք է կարողանանք մեր լսարանը ձևավորել, մարդիկ կան որ դեռ պատրաստ չեն եկխոսելու. ես զգում եմ հիասթափություն: Եվ ես փուլ առ փուլ ուզում եմ պատրաստել լսարանին  պրեմիերային»:

Ցուցադրել ավելի
Back to top button