Հասարակություն

Դիտորդներն առաջարկում են ՔԿՀ- ներում օրինականացնել բջջային հեռախոսները՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները պատժախցեր տեղափոխված դատապարտյալների հետ հանդիպումների ընթացքում պարզել են, որ ՔԿՀ- ներում կիրառված տույժերի գերակշռող մասը  (60.94%-ը) դատապարտված և կալանավորված անձանց մոտ արգելված իր՝ բջջային հեռախոս պահելու համար է։

«Հետաքրքրաշարժ է այն փաստը, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում դատապարտված և կալանավորված անձիք պատժվում են արգելված իր (բջջային հեռախոս) պահելու (նկատողությամբ, խիստ նկատողությամբ և պատժախուց տեղափոխվելու միջոցով մինչև 15 օր տևողությամբ) համար, սակայն դատապարտյալների մոտ արգելված իրեր հայտնաբերելու արդյունքում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողական քննություններ չեն իրականացվում, այդ իրերի ՔԿՀ մուտք գործելու հանգամանքները պարզելու նպատակով, այն դեպքում երբ ՔԿՀ արգելված իր բերելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն 100.000-500.000 ՀՀ դրամի չափով ինչպես նաև քրեական պատասխանատվություն:

Համաձայն Դիտորդական Խմբի կատարած հետազոտության՝ 2014թ. հունվարի 1-ից մինչ 2014թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ներքին կանոնակարգով սահմանված պատիժը կրելու կարգի և պայմանների խախտման համար 2586 անձ ենթարկվել է կարգապահական տույժերի, որոնցից 1576 բջջային հեռախոսների պահման համար։ Հատկանշական է նշել այն փաստը, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում անցկացվել է  ընդհամենը  7 ծառայողական քննություն, որի արդյունքում կալանավորվածների պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը խախտելու համար 7 ՔԿՀ ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի։ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում նույն փաստերի կապակցությամբ ընդհանուր առմամբ կատարվել են 48 ծառայողական քննություններ, որը կազմում է 1576 անձի ենթարկել են տույժի բջջային հեռախոս պահելու համար, որը դեպքերի 3.046 տոկոսը։

Հայտնաբերված արգելված իր բջջային հեռախոսների համար տրված տույժերի և իրականացված ծառայողական քննությունները քանակը, հիմք է տալիս պնդելու, որ և կամ ՀՀ արդարադատության նախարարությունը, և կամ ՔԿ վարչությունը և և կամ ՔԿՀ ղեկավարները արգելված իր բջջային հեռախոս ՔԿՀ մտցնելու ուղղությամբ դրսևորել են անգործություն, որը հիմք է տալիս ենթադրելու կոռուպցիոն մեծ ռիսկերի հավանականության մասին։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը նշյալի հիման վրա առաջարկում է քննարկել բջջային հեռախոսների օրինականացման հարցը, դիտորդական խումբը այժմ աշխատում է առաջարկությունների փաթեթի վրա։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը իր մտահոգությունն է հայտնում վեր հանված խնդրի վերաբերյալ և կոչ անում համապատասխան մարմիններին հետամուտ լինել չբացահայտված գործերի քննությանը»,- ասված է դիտորդական խմբի այսօր տարածած հայտարարության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button