Հասարակություն

Ամենաշատ խախտումներն արձանագրվել են Աբովյանում. դիտորդները՝ ՏԻՄ ընտրությունների մասին

hasmikdilanyan
Ուղորդումներ ու  տեղափոխումներ դեպի ընտրատեղամասեր,  իրական մրցակցության բացակայություն,  ճնշումներ  մինչև ընտրությունները: Հունիսի յոթին ՀՀ  32 համայնքներից երկուսում՝ Ալավերդիում և Աբովյանում  անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հետևած դիտոդրական առաքելություն իրականցրած կազմակերպությունների անդամներն  այսօր այս  խախտումներն են  առանձնացրել: Դիտորդները ամբողջական զեկույց են նախպապատրաստում և առաջիկայում կներկայացնեն հանրությանը, մինչ այդ, նրանք որոշ խախտումների, այդուհանդերձ,  անդրադարձել են:  Նշենք, որ  հունիսի յոթին  Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել էր  9 տեղական հասարակական կազմակերպության 372 դիտորդ:

 

 

Հունիսի 7-ին  ՀՀ 32 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 32 համայնքներից 18-ում    համայնքի ղեկավար  ընտրեցին, 12 համայնքում` ավագանու անդամների, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ էին:  ՏԻՄ ընտրություններին  դիտորդական առաքելություն են իրականցրել տեղական  ինը կազմակերպություն:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի համակարգող Արմեն Գրիգորյանի փոխանցմամբ, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում դիտորդական առաքելություն են իրականցրել  երկու քաղաքներում՝ Ալավերդիում և Աբովյանում: Իրենց դիտարկմամբ,  ընտրել են առավել մրցակցային համարվող երկու քաղաքները, քանի որ համայնքային ընտրությունները սովորաբար մրցակցային չեն լինում:  Ամենաշատ խախտումներն արձանագրել են  Աբովյանում:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի համակարգող Արմեն Գրիգորյանը ներկայացնում է, թե ինչպիսի ընտրախախտումներ են արձանագրել.

«Առաջին տեղում՝ 21 տոկսը ընտրողների փոխադրում, 14-ական տոկոսներով՝ ընտրողների ուղորդում , հիմնական խախտումները սրանք էին»:

Արմավիրի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնը կրկին դիտորդական առաքելություն է իրակացրել  Աբովյանում,  նրա ներկայացմամբ, այստեղ  խախտումներով  աչքի են  ընկել  երեք ՝ 28/7,28/8, 28/9 ընտրատեղամասերը   Արմավիրի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի անդամ Ռազմիկ Սարգսյանը ուղորդումներ է նկատել և ոչ միայն:

Այս տարի առաջին անգամ  քաղաքացիներն ընտրության են գնացել ճամփորդական անձնագրերով: Սկզբում նրանց թույալտրել են ընտրություն կատարել , սակայն, ավելի ուշ  կենսաչափական անձնագրերով, ընտրելու  իրավունք են ստացել  այն անձինք, որոնց անձնագրերում   անգլերեոնվ նշված է եղել  «փախստական Ադրբեջանից» բառակապացությունը: Կապակցության բացակայության պարագայում  քաղաքացիներին  թույլ չեն տվել մասնակցել  քվեարկությանը:

Վանաձորի ՀՔԱ-ի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարթինե Գրիգորյանը նկատում է՝  քաղաքացիներն ավելի հնազանդ են դարձել, և նրանց ավելի հեշտ է վերահսկելը, բոլորն աշխատում են վերահսկված արդյունքների վրա:  Գրիգորյանը  նշում է՝ Ալավերդիում կայացած ընտրություններում իրականում մրցակություն չկար, քանի որ իրենց հասած տեղեկություներով, ի սկզբանե հստակ որոշված էր, թե ով է  հաղթելու, իսկ երկու թեկնածուի առկայությունը բացատրում է  ժողովրդավարության շղարշ ստեղծելու ցանկությամբ:

Աբովյանի քաղաքապետ է ընտրվել Վահագն Գևորգյանը, Ալավերդիում՝  Կարեն Փարեմուզյանը, իսկ Արտաշատում՝ Արգամ Աբրահամյանը:

Դիտորդները  համայնքների ղեկավարի ընտրություններում  միակ   թեկնածուի  առկայությունը պայմանավորում են  ավելորդ գլխացավանքներից ազատվելով:  Երբ չկան այլ թեկնածուներ, մարդկանց  պետք չէ ընտրատեղամասեր տեղափոխել կամ էլ ուղորդել: Բանախոսները  որպես օրինակ նշեցին Արտաշատի քաղաքապետի ընտրությունները, որտեղ  միակ թեկնածուն Արգամ Աբրահամյանն էր՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին:Այս քաղաքում դիտորդները  ակտիվության ցածր մակարդակ են գրանցել:  Ընտրողների կեսն է մասնակցել ընտրությանը: Սա ՏԻՄ ընտրություններին բնորոշ է, հատկապես, երբ մրցակցային թեկնածուներ չկան:

Դիտորդական առաքելություն  իրականցրած կազմարկերպությունների անդամները նկատում են՝ ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններին  գրեթե չի մասնակցում, պասիվությունը նրանք ռեսուրսների բացակայությամբ են պայմանավորում՝  այդուհանդերձ  կոչ  անելով  ավելի ակտիվ լինել:

 

Ցուցադրել ավելի
Back to top button