Հասարակություն

Սմբատ Այվազյանի երազանքն էր Հայաստանը տեսնել ծաղկուն և, որ ամենակարևորն է, կարողանալ պահպանել արյան գնով ձեռքբերածը

aidaavetisyan

Այսօր  արցախյան ազատամարտի մասնակից, «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար  Սմբատ Այվազյանի  մահվան  տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում բացվել է  նրա հուշաքարը: Արարողությանը ներկա են գտնվել քաղաքական ու հասարակական գործիչներն ու հարազատները:

Արցախյան ազատամարտի ճանապարհներով  անցած և դրանք  հաղթանակով   պսակած  «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի  հրամանատար Սմբատ Այվազյանն առաջիններից էր, ով  անցնելով  պատերազմական բովով,  ապացուցեց հայ ոգու  անպարտությունն ու  հզորությունը: Նա վախճանվեց անցած տարի 55 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից հետո:

Այսօր մահվան  տարելիցի կապացությամբ Եռաբլուրում բացվեց նրա հուշաքարը: Արարողությանը ներկա էին  քաղաքական ու հասարակական գործիչներ,  մարտական ընկերներն ու բարեկամները:

ԱԺ նախագահ  Գալուստ Սահակյանի՝ Սմբատ Այվազյանի մասին հիշողությունները  սկսվում են 90-ականներից,  երբ  մի ամբողջ ազգ էր ոտքի  կանգնել անկախության համար: Իսկ  Սմբատ Այվազյանն առաջիններից էր, ով  ստեղծեց  ռազմական միավորում և պայքար մղեց ղարաբաղյան  պատերազմի ընթացքում: Հպարտ, ընկերասեր, երբեմն չհանդուրժող. այսպիսին  է Սմբատ Այվազյանը Գալուստ Սահակյանի մտապատկերում:

Բարեկեցիկ Հայաստան ունենալու համար մշտապես  պայքարող, այսպիսինն է Սմբատ Այվազյանը ընկերների հիշողություններում։ Մարտական ընկերների  խոսքով՝

Արցախյան ազատամարտի ճանապարհներով  անցած և դրանք  հաղթանակով   պսակած  «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի  հրամանատար Սմբատ Այվազյանն առաջիններից էր, ով  անցնելով  պատերազմական բովով,  ապացուցեց հայ ոգու  անպարտությունն ու  հզորությունը: Նա վախճանվեց անցած տարի 55 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից հետո:

Այսօր մահվան  տարելիցի կապացությամբ Եռաբլուրում բացվեց նրա հուշաքարը: Արարողությանը ներկա էին  քաղաքական ու հասարակական գործիչներ,  մարտական ընկերներն ու բարեկամները:

ԱԺ նախագահ  Գալուստ Սահակյանի՝ Սմբատ Այվազյանի մասին հիշողությունները  սկսվում են 90-ականներից,  երբ  մի ամբողջ ազգ էր ոտքի  կանգնել անկախության համար: Իսկ  Սմբատ Այվազյանն առաջիններից էր, ով  ստեղծեց  ռազմական միավորում և պայքար մղեց ղարաբաղյան  պատերազմի ընթացքում: Հպարտ, ընկերասեր, երբեմն չհանդուրժող. այսպիսին  է Սմբատ Այվազյանը Գալուստ Սահակյանի մտապատկերում:

Բարեկեցիկ Հայաստան ունենալու համար մշտապես  պայքարող, այսպիսինն է Սմբատ Այվազյանը ընկերների հիշողություններում։ Մարտական ընկերների  խոսքով՝ Սմբատ Այվազյանի երազանքն էր  Հայաստանը տեսնել ծաղկուն  և, որ ամենակարևորն է, կարողանալ պահպանել արյան գնով ձեռքբերածը:

Պատերազմից հետո  մեր երկրի սոցիալ- տնտեսական ծանր վիճակը շատ էր մտահոգում Սմբատ Այվազյանին, ասում է  Մեծն Տիգրան հասարակական կազմակերպության անդամ Խաչիկ Գալստյանը և ավելացնում՝ ամեն կերպ էր  պայքարում դրա դեմ։

Ամեն մի լուսաբացը մեզ համար մի հուշո պատկեր էր,  մարտական ընկերներից  Մարտին Սարգսյան էլ այսպես է հիշում մարտական դաշտում իրենց  առավոտները: Պատերազմում  ամեն մի  դժվարությունները հաղթահարած,   բանակաշինության և արցախյան գոյամարտում իր մեծ ներդրումն ունեցած  Սմբատ Այվազյանի  կորուստը  ամբողջ հայ ժողովրդի կորուստն է, ասում է ազատամարտիկը:

և, որ ամենակարևորն է, կարողանալ պահպանել արյան գնով ձեռքբերածը:

Պատերազմից հետո  մեր երկրի սոցիալ- տնտեսական ծանր վիճակը շատ էր մտահոգում Սմբատ Այվազյանին, ասում է  Մեծն Տիգրան հասարակական կազմակերպության անդամ Խաչիկ Գալստյանը և ավելացնում՝ ամեն կերպ էր  պայքարում դրա դեմ։

Ամեն մի լուսաբացը մեզ համար մի հուշո պատկեր էր,  մարտական ընկերներից  Մարտին Սարգսյան էլ այսպես է հիշում մարտական դաշտում իրենց  առավոտները: Պատերազմում  ամեն մի  դժվարությունները հաղթահարած,   բանակաշինության և արցախյան գոյամարտում իր մեծ ներդրումն ունեցած  Սմբատ Այվազյանի  կորուստը  ամբողջ հայ ժողովրդի կորուստն է, ասում է ազատամարտիկը:

Ցուցադրել ավելի
Back to top button