Հասարակություն

Մահվան դեպքով դժբախտ պատահար՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում

Հունիսի 6-ին, ժամը 08:00-ի սահմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցած դեպի լուրը կոմբինատի մամուլի ծառայությունը հաստատել է։ Քարաթափման հետեւանքով մահացել է կոմբինատի աշխատակից, 54- ամյա Ժորա Ստեփանյանը:

Ինչպես հաղորդում է NEWS.am- ը՝ դեպքը տեղի է ունեցել աշխատակցի կողմից անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով: «Ցավոք, մեր գործընկերը իր կողմից շահագործվող էքսկավատորը զննելու նպատակով այն կայանել է վտանգավոր գոտում, որի հետեւանքով չի ունեցել անհրաժեշտ տեսադաշտ քարաթափումը նկատելու եւ դրանից խուսափելու համար: Կոմբինատի տնօրինությունը դժբախտ դեպքի առաջին իսկ պահից գտնվում է զոհվածի ընտանիքի կողքին՝ վշտակցելով եւ հնարավոր օժանդակություն ցուցաբերելով»,-մեզ հետ զրույցում ասացին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մամուլի ծառայությունից:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:

 

Ցուցադրել ավելի
Back to top button