Քաղաքական

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ

Արտաշատի քաղաքապետի՝ նախօրեին կայացած հերթական ընտրություններում քաղաքապետ է ընտրվել միակ թեկնածու, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի, անկուսակցական, «Իմպերիում Գրուպ» ՍՊԸ տնօրեն Արգամ Աբրահամյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված նախնական արդյունքների՝ Ա.Աբրահամյանի օգտին քվեարկել է 10 013 ընտրող, դեմ՝ 116-ը:

Արտաշատի 21 013 ընտրողների ընդհանուր թվից քվեարկությանը մասնակցել են 10 401-ը: 253 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Ցուցադրել ավելի
Back to top button