Քաղաքական

ԼՂՀ կառավարությունը հաստատեց իր ծրագիրը՝ ակնկալելով ԱԺ վստահության քվեն

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

ԼՂՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է իր 2015-2017թթ.   գործունեության    ծրագիրը, որը  Սահմանադրության համաձայն հունիսի 10-ին ներկայացնելու է նորընտիր Ազգային ժողով՝ իր վստահության հարցը դնելով: Ամենայն հավանականությամբ՝ Արայիկ Հարությունյանի ղեկավարած կառավարությունը  ստանալու է  պատգամավորների վստահության քվեն՝ հաշվի առնելով, որ նրա ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցությունն ունի 33 մանդատներից 16-ը, կուսակցությունը   համագործակցության պայմանավորվածություն ունի խորհրդարանական մեկ այլ ուժի՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության հետ, որի առաջնորդ Աշոտ Ղուլյանին «Ազատ հայրենիքը» զիջեց խոհրդարանի նախագահի պաշտոնը:

Խորհրդարանական  ընտրություններից հետո «Ազատ հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արայիկ Հարությունյանն աշխատանքը գործադիր մարմնում  նախընտրեց օրենսդրականից: «Ռադիոլուրի» հետ զրույցում նա ասաց, որ կուսակցությունն իր նախընտրական ծրագիրը կառուցել է գործող կառավարության ծրագրի շարունակման նկատառումով, այնպես որ անելիքն այդ ասպարեզում ավելի շատ է։

ԼՂՀ կառավարությունը 2007թվականից ի վեր աշխատում է նախագահ Բակո Սահակյանի նախընտական ծրագրերի հիման վրա կազմված գործունեության ծրագրերով: Արցախի առաջատար կուսակցությունները նախագահի գործունեորւթյունը պաշտպանողների շարքում են, և, կարելի է ենթադրել, որ  «Ազատ հայրենիքի հետ» և ժողովրդավարները և դաշնակցականները պաշտպանելու են  կառավարության թարմացված ծրագիրը:

Ի՞նչ է նախատեսում  Արցախի կառավարությունը առաջիկա երկու տարվա համար:  Նշեմ, որ ՀՆԱ-ի ցուցանիշը նախորդ ծրագրով նախատեսվածին զիջում է՝  տարեկան 9-11տոկոսի փոխարեն աճը նախատեսվում է  8-11 տոկոսի սահմաններուոմ: Վարչապետ Արայիկ Հարությունյանը դա բացատրեց  համաշխարհային ֆինանսատնտեսական վիճակով: Տնտեսության առաջնահերթությունները չեն փոխվել. ծրագրում հատուկ տեղ է հատկացվել զբոսաշրջությանն ու էներգետիկային՝ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների տարեկան աճի կանխատեսվող քանակն է փոխվել՝տարեկան  340 մլն կՎՏ/ժ-ի փոխարեն կազմելով  400 մլն կՎՏ/ժի -ի։  Նախատեսվում է ավելացնել  արտահանման ծավալները,ստեղծել ավելի քան 2000 աշխատատեղ, ապահովել   նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակների աստիճանական աճ:

Ցուցադրել ավելի
Back to top button