Միջազգային

Լավրով. ԵՄ- ն ԵՏՄ- ին սկսել է ավելի լուրջ վերաբերվել

Ռուսաստանը հուսով է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 70-րդ նիստի ժամանակ, որը կանցկացվի սեպտեմբերին, Եվրասիական տնտեսական միությունը դիտորդի կարգավիճակ կստանա,  հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մաքեյի հետ հանդիպումից հետո:

«Մենք համակարգում ենք մեր գործընկերների հետ նման նախագծի առաջխաղացման աշխատանքները ՄԱԿ- ում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նշել է նախարարը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դիտորդի կարգավիճակ ունեն ԱՊՀ-ն, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, Արաբական պետությունների լիգան։

Լավրովը նաեւ հայտարարել է, որ Եվրամիությունը ավելի ու ավելի է սկսում հետաքրքրվել Եվրասիական միությունից եկող ազդակներով: «Ռուսաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարությունները ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ ԵՏՄ-ի ազդակները՝ ուղղված Եվրամիության հետ հարաբերությունների հետ խորացմանը, սկսվում են ընկալվել ավելի ու ավելի լուրջ»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Ցուցադրել ավելի
Back to top button