Միջազգային

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հայ թեկնածուները հաղթահարել են անցողիկ շեմը

Թուրքիայում այսօր անցկավեցնին 25-րդ խորհրդարանական ընտրությունները: Տեղական ժամանակով ժամը  17:00 ավարտվեց քվեարկությունը: Ձայների 84 %-հաշվարկված են և նախնական տվյալների համաձայն տարբեր կուսակցությունների կողմից առաջադրված 4 հայ թեկնածուներից 3-ը հաղթահարել են անցողիկ շեմը:  Նախնական տվյալների համաձայն  քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ստացել է ձայների շուրջ 12%-ը: Իսկ իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 42 %-ը և այլևս խորհրդարանում միանձնյա առաջատար չէ: Նման բան Թուրքիայում վերջին 12 տարվա մեջ առաջին անգամ է տեղի ունենում:

Հիշեցնենք, որ այս խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 4 հայ թեկնածուներ: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP- ԺԴԿ), որի կազմում հայերը մեծ թիվ են կազմում, առաջադրել է 2 հայ թեկնածուի ԺԴԿ  կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Գարո Փայլանին և Մուրադ Մըհչըին:

Ընդդիմադիրՙ ժողովրդահանրապետական՚ (CHP-ԺՀԿ) կուսակցությունը առաջադրել էր մասնավոր մի ընկերությունում որպես իրավաբան աշխատող՝ ազգությամբ հայ Սելինա Դողանին:

Իսկ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Ստամբուլի երկրորդ ընտրաշրջանի համար իր համամասնական ցուցակում 12-րդ տեղը հատկացրել էր լրագրող, գրող, վերլուծաբան Մարգար Եսայանին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Ցուցադրել ավելի
Back to top button