Միջազգային

Էրդողանի կուսակցությունը կորցնում է խորհրդարանական մեծամասնությունը

Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը կորցնում է բացարձակ խորհրդարանական մեծամասնությունը 13 տարվա ընթացքում առաջին անգամ:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն` ձայների 90 տոկոսի հաշվարկման արդյունքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 41 տոկոս ձայն, իսկ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը` հաղթահարել է 10 տոկոսի շեմը և առաջին անգամ տեղ է ստանում խորհրդարանում:

Եթե արդյունքներն էականորեն չփոփոխվեն, Էրդողանի կուսակցությունը կկորցնի բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում և չի կարողանա ընդլայնել երկրի նախագահի լիազորությունները` փոփոխելով Սահմանադրությունը և հավանաբար ստիպված կլինի կոալիցիոն կառավարություն ձևավորել:

Ցուցադրել ավելի
Back to top button