Ցեղասպանություն 100Քաղաքական

Գերմանիայի խորհրդարանը մինչեւ հուլիսի երկրորդ կեսը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության հարցով բանաձեւը

lianaeghiazaryan
Գերմանիայի խորհրդարանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, մինչեւ հուլիսի երկրորդ կեսը`մինչեւ ամառային արձակուրդ, վերջնական քննարկման եւ քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության հարցով բանաձեւը: Այս դիտարկմանն է հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին:

Մինչ այս պահն էլ դեռ հարց է, թե Բուդեսթագն ինչ վերջնական տեսքով կհաստատի բանաձեւը, թուրքական կողմից ճնշումն անընդհատ կա թե երկրի նախագահ Էրդողանի եւ թե Գերմանիայում ապրող ու աշխատող առանձին անհատների կողմից: Որպես նշվածի օրինակ` Աշոտ Հայրունին մատնանշում է գերմանացի պատգամավորներից մեկի` կուսակցությունից դուրս գալը, ով  հրապարակավ հայտարարել էր, թե դա անում է միայն այն բանի համար, որ իր ներկայացրած քաղաքական կառույցն ընդունել է Հայոց ցեղասպանությունը:

Հայրունու գնահատմամբ` այսօր Գերմանիայի Բունդեսթագում շրջանառվող բանաձեւը շատ ավելի շահեկան է մեզ համար, քան նախորդ` 2005 թվականին ընդունվածը, այստեղ շեշտվում է, որ 1915-ին հայերի կոտորածն ու ջարդերը պատմության մեջ Ցեղասպանության օրինակ են: Բայց եւ այնպես չէ, որ այս բանաձեւը միանշանակ ընդունելի է. դրանում կան մութ կետեր, որոնց սրբագրման ուղղությամբ հայկական արտաքին դիվանագիտական թեւն աշխատանքներ ունի տանելու, շատ լուրջ աշխատանքներ:

Ցուցադրել ավելի
Back to top button