Քաղաքական

«Պատմական ընտրություններ». թուրքագետը՝ Թուրքիայում կայանալիք խորհրադարանական ընտրությունների մասին

alisagevorgyan
Թուրքիայում հունիսի 7-ին կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնք թուրքագետ  Գևորգ Պետրոսյանն այսօր  բնորոշել է պատմական՝ ոչ միայն Թուրքիայի, այլև հայերի համար, քանի որ մոտ 60 տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի խորհրդարանում կարող են հայտնվել հայազգի պատգամավորներ:

 

 

Թուրքիայում նախընտրական քարոզարշավն ընթանում է բիրտ ու բավականին թեժ պայքարում: Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի բնորոշմամբ`  հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը հետևյալն է ՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» կհայտնվի արդյոք թուրքական մեջլիսում, թե՞ ոչ: Ըստ էության բուն պայքարն այսօր ընթանում է իշխող «Արդարություն և զարգացում» և վերոնշյալ քրդական կուսակցության միջև: Թուրքական մեջլիսի առաջիկա ընտրությունները Գևորգ Պետրոսյանն անվանում է պատմական, քանի որ մոտ 60 տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի խորհրդարանում կարող են հայտնվել ազգությամբ հայ  պատգամավորներ:

Այս սցենարի իրականացման դեպքում բոլոր հայ պատգամավորները կլինեն միմյանց հակադիր քաղաքական ուժերի կազմում: Ուստի նրանցից հայամետ գործունեություն ակնկալելն, ըստ թուրքագետի, անիմաստ է, քանի որ առաջին հերթին նրանք սպասարկելու են իրենց ղեկավարող քաղաքական ուժերի շահերը: Միաժամանակ չի բացառում, որ հայազգի պատգամավորներն օգտակար կարող են լինել հայ համայնքի ներքին խնդիրները լուծելու առումով:  «Քրդական կուսակցության հաղթանակի դեպքում ևս հայ-թուրքական հարաբերություններում էական փոփոխություններ չեն լինի»,-նկատում է թուրքագետը:

Ցուցադրել ավելի
Back to top button