Հասարակություն

Չնայած տուգանքներին գազալցակայանները շարունակում են աշխատել նույն ոգով

aidaavetisyan
Վերջին օրերի գազալցակայաններում  տեղի ունեցած դեպքերը  դեռևս մնում են բոլորի  ուշադրության կիզակետում: Նման դեպքերի  կրկնությունը կանխելու նպատակով  Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների  նախարար Արմեն Երիցյանը կառավարության նիստում հայտարարեց, որ  պետք է գազալցակայաններում անցկացվեն ստուգումներ, խախտումները բացահայտվեն, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ տուգանվելուց հետո էլ գազալցակայաններում շարունակվում է նույն քաղաքականությունը, քանի որ  չկա վերահսկողություն:

 

 

Հայաստանում արդեն  20 տարի է, ինչ գործում են գազալցակայաններ և ավտոտրանսպորտային միջոցների մոտ 90 տոկոսը բնական գազ է օգտագործում: Մայիս ամսին  Հայաստանի տարբեր գազալցակայաններում  գրանցվեցին պայթյունի  դեպքեր: Թեև ոլորտը վերահսկող կառույցները  դրանց մեջ նաև  վարորդների մեղավորությունն են  տեսնում, սակայն «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ  մեղքը բարդել քաղաքացու վրա, նշանակում է  խուսափել պատասխանատվությունից:

Ըստ նրա՝ քաղաքացին կարող է շատ բան չիմանալ, սակայն պատկան կառույցները  պետք է իրազեկ լինեն  և մշտընթաց վերահսկեն դաշտը, ասում է: Այստեղ, նրա խոսքով, խնդիր է նաև, որ  քաղաքկանությունը մշակում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, սակայն գործողություններն իրականացնողը Էկոնոմիկայի և բնական պաշարների  նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունն է:  Այստեղ կարծիք է առաջանում, որ մեկ ձեռքը տեղյակ չէ մյուսի գործողություններից: Բաշխիչ աշտարակների տեղադրումը  ենթադրում էր, որ  լուծելու է որոշակի խնդիր, սակայն որոշակի  ժամանակով, քանի որ գազալցակայաններում բացակայում է  վերահսկողությունը: Որոշ խախտումներ արձանագրվում են, տուգանքները սահմանվում են, սակայն դրանից  հետո շարունակվում է  նույն քաղաքականությունը: Ըստ Պիպոյանի՝ սա սպասելի դեպք էր:

«Նման մի շարք ոլորտներ կան, որտեղ անվտանգության կանոնները չեն պահպանվում, և մենք նստած ենք ռումբի վրա, բարեբախտաբար, այդ ռումբը չի պայթում, բայց դա չի նշանակում, որ մենք վտանքի տակ չենք»:

Գազալցակայաններում պայթյուններից զերծ մնալու համար, առաջին հերթին պետք է գազաբալոնը լինի փորձաքննություն անցած և այն տեղադրվի  գազաբալոնների տեղադրմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ: Իսկ գազալցակայանն էլ իր հերթին  պետք է վերահսկի վերոնշյալ գործողությունների փաստաթղթերը:

«Քաղաքացին ոչ իրազեկ կգնա գազալցակայան, աշխատողը կասի կներեք ես ձեր բալոնը չեմ լիցքավորում,  ինչու՞, որովհետև կա ընթացակարգ, դուք պետք է անցնեք ստուգաչափում»:

Ավտոտնակներում ինքնագործունեությամբ զբաղվող գազաբալոն  տեղադրողների հանդեպ  հատուկ վերահսկողություն պետք է սահմանեն պատկան կառույցները,  նկատում է  Պիպոյանը և ավելացնում, իսկ  գազալցակայանի աշխատողը  ուշադիր լինի   փաստաթղթի օրինականության նկատմամբ:  Գազալցակայանների միջև մրցակցությունն ապահովելու նպատակով էլ  շատ տեղերում աշխատողները լցավորում են գազաբալոնի համար սահմանված  չափից  շատ: Վարորդներն էլ առանց գիտակցելու  նախապատվությունը տալիս են  շատ լցավորելուն: Սակայն այս պարագայում  հարցի լրջությունն  առավել  պատկերավոր դարձնելու համար նշում է  մեկ օրինակ:

«Իրազեկ և պատպանված սպառող» ՀԿ նախագահն առաջաարկում է  ձևավորել մեկ ընդհանուր հանձնաժողով, որտեղ պետք է ընդգրկվեն երկու նախախարությունների ներկայացուցիչներ ու սպառողների իրավունքները պաշտպանող  հասարակական կազմակերպություններ, ովքեր էլ  ԶԼՄ-ների ներկայությամբ պետք է  ստուգեն  բոլոր գազալցակայանները:

Ցուցադրել ավելի
Back to top button