Հասարակություն

Ո՞ր փուլում են տեսչական բարեփոխումները

hasmikdilanyan
Մեր երկրում ի թիվս այլ բարփոխումների, 2009թ սկսվեցին նաև տեսչական բարեփոխումները: Փորձագետները հորդորում են նախապես ծանոթանալ տեսչական մարմինների տարեկան ծրագրերին: Ստուգում իրականացնող պետական մարմինները հաստատում են ստուգումների տարեկան ծրագիրը մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի մեկը՝  բացառությամբ հարկային մարմնի, որը ստուգումների տարեկան ծրագիրը հաստատում է մինչև յուրաքանյչուր տարվա հունիսի մեկը:

 

Տեսչական բարեփոխումների արդյունավետության բարձրացում, ստուգումների ընթացքի հետ կապված հարցերի լուծումներ, ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգի մշակում և ներդրում: 2009թվականին  ՀՀ-ում  ազդարարվեց   տեսչական բարեփոխումների սկիզբը:  Բարեփոխումների առաջին գործնական քայլը  նախորդ տարվա  ընթացքում մինրև  70 մլն դրամ շրջանառություն ունեցող կազմակերպություններում  ստուգումների սահմանափակումն էր:  Բարեփոխումների հեղինակները ընդգծում են՝  մեկ մարմնի ստուգումը միջինում տևում էր յոթից տասը օրը, ամենապարզ հաշվարկներով տարին գրեթե 12 ամիս  տնտեսավարողները ստիպված էին ոչ թե աշխատել, այլ ճանապարհել  այս կամ այն տեսուչին: Այժմ արդեն դրանք անցյալում են, կազմակերպությունը նախապես   տեղյակ է լինում, թե երբ են իր մոտ ստուգումներ կատարվելու: Ավելին, օրենսդրական փոփոխություններով սահմանվել են նաև  ստուգաթերթերը, որոնց հիման վրա էլ կատարվում են ստուգումները՝ բացառությամբ հարկային մարմինների, ԱՎԾ-ի, ՏՄՊՊՀ-ի ներկայացուցիչների ստուգումների:

Բարեփոխումների  նպատակը հստակ է՝  պարբերաբար կատարվող փոփոխությունների բացասական սպասումներից  հնարավորինս հեռու պահել փոքր ու միջին բիզնեսին:  Այս քայլը  բիզնես ներկայացուցիչները դրական են գնահատում: Տեսչական բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Հայկ Այվազյանը նկատում է՝ այստեղ  երեք տարբեր շահեր են բախվում:

Տեսչական բարեփոխումների համատեքստում էլ  ստեղծվել է  առաջին փորձնական օպտիմալացված՝ առողջապահական  պետական տեսչությունը: Ներկայիս գործող շուրջ 18 տեսչությունների օպտիմալացման աշխատանքները շարունակվում են: Բարեփոխումների իրականացման ճանապարհը հարթ չի անցնում, խոստովանում է տեսչական բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավարը:

Տեսչական մարմինների մասին օրենքով  2018թ-ին  բարեփոխումները կավարտվեն, սա այն ժամանակահատվածն է, երբ տեսչությունները տեսչական մարմիններ դարձած կլինեն: Թե որ ոլորտներում են դրանք լինելու, առայժմ հստակեցվում է, քարտեզագրման աշխատանքներ են իրականացվում: Սակայն, ասել, որ երեք տարվա ընթացքում բոլոր խնդիրները կլուծվեն, այնքան էլ իրական չէ, «փոփոխությունների կարիք միշտ էլ լինելու»,- վստահեցնում են ոլորտի մասնագետները:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button