Հասարակություն

Նոր տվյալներ Գեղարքունիքի մարզի թունավորման դեպքի վերաբեյալ

Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում  ժամը  19:30-ի դրությամբ  սննդային թունավորման   հետևանքով հայտնաբերվել է 55 տուժած,  որոնցից  51-ը` Վահան  գյուղից է,    4-ը` Ճամբարակից:

Նշենք, որ 55–ից 33-ն է հոսպիտալացված , որոնցից  3-ը` Ճամբարակում, 30-ը` Վահան գյուղում:

Ամբուլատոր պայմաններում բուժում է ստանում 22 տուժած:

Նոր տուժածներ հայտնաբերելու նպատակով բակային համայցերը շարունակվում են:  Հիվադների վիճակը մեծ մասամբ գնահատվում է միջին ծանրության:

Մասնագետները մշտական կապի մեջ են ՀՀ ԱՆ գլխավոր  ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի հետ:  ՀՀ ԱՆ ենթակայության և մարզային կառույցների մասնագետները տեղում վերահսկում են իրավիճակը:

Աշխատանքերն իրականացվում են ՀՀ առողջապահությա նախարարի անմիջական հսկողությամբ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button