Միջազգային

Մերկել.«Բավարական գագաթաժողովում յոթնյակը կքննարկի Մոսկվայի ներգրավման հարցը»

Ռուսաստանին անհրաժեշտ է ներգրավել կարևոր համաշխարհային խնդիրների լուծմանը G7 շրջանակներից դուրս, գրում է Ռիա նովոստին: Այս մասին «Deutsche Welle» գործակալությանհետ զրույցում  հայտարարել է Գերմանիայի կանցել Անգելա Մերկելը։ Նրա խոսքերով, Մեծ Յոթնյակի ընթացիկ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն, Մոսկվայի G7 -ի կազմում ընգրկելու հարցը։

Մեծ յոթնյակի երկրների հանդիպումը տեղի կունենա հունիսի 7 -ին եւ 8-ին բավարական Էլմաու ամրոցում:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Սիրիայում քիմիական զենքի չեզոքացման գործընթացն հնարավոր եղավ հենց Ռուսաստանի օգնությամբ», — ասել է Մերկելը։

Մերկելը հիշեցրել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման նպատակով գործում է նորմանդյան ձևաչափը, իսկ իրանական միջուկային խնդրի հարցով զբաղվում է «հինգ պլյուս մեկ» միջնորդական առաքելությունը, որում Ռուսաստանը ևս ներկայացված է։

Ցուցադրել ավելի
Back to top button