Հասարակություն

Արևը և բուժում է, և հիվանդացնում. արեւի ճիշտ չափաբաժինը ներկայացնում է մաշկաբանը

arminegevorgyan
Մեկնարկում է հանգստյան շրջանը.ի՞նչ անել մաշկային և սեռական վարակներից խուսափելու համար: Ամառն ու դրանցից բխող մաշկային խնդիրներին է անդրադարձել մաշկաբան –վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը:

 

«Արևը և բուժում է, և հիվանդացնում»։ Հին Արևելյան այս ասացվածքի հետ համամիտ է նաև մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը։ Մասնագետն ասում է, որ արևի ազդեցությունը մաշկի վրա միանշանակ բազմաթիվ դրական կողմեր ունի. մաքրում է մեր մաշկը բազմաթիվ միկրոբներից, նպաստում է որոշ վիտամինների սինթեզին, թարմացնում է մաշկը:

Իսկ գեղեցիկ արևայրուք ստանալու համար պարտադիր չէ ամբողջ օրը պառկել արևի տակ պարզապես կարելի է օգտվել արևայրուքի միջոցներից: Քսուքը ճիշտ օգտագործելու և արդյունավետ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է հետևել որոշ խորհուրդների:

Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան.«Առողջ արևայրուք ունենալու համար արևի տակ երկար չպետք է չմնալ, այլապես վտանգավոր հետևանքներն կլինեն անխուսափելի են: Մինչև ժանը 12-ը և ժամը 16-ից հետո։ 12-16-ն ընկած ժամանակահատվածում արևը հակացուցված է ցանկացած քանակով»:

Մեկ խորհուրդ ևս. արևայրուք ընդունելուց առաջ պետք է հիշել, որ կոպերը և դեմքը մարմնի ամենանուրբ հատվածներն են։ Պետք է կրել արևային ակնոց և գլխարկ։ Իսկ եթե նկատում եք, որ մաշկը այտուցվել է, այրվածքներ կան, անպայման պետք է բժշկի դիմել։

Ցուցադրել ավելի
Back to top button