

Այսօր` մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Ավանդույթի համաձայն Երևանում այսօր կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը՝ «ջութակ» մասնագիտությամբ: Նշենք, որ մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ով հանդիսանում է նաև մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամնի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով:
Նրա ծնողները հինավուրց Գողթան գավառից էին, որը պատմահայր Խորենացին գովերգել էր որպես շնորհալի երգիչ-երաժիշտների հայրենիք: Պատանեկության տարիներից երաժշտության մոլի սիրահար Արամ Խաչատրյանը ինքնուրույն դաշնամուր է նվագել, փորձել է յուրովի ներկայացնել արդեն ծանոթ երաժշտական ստեղծագործությունները: 1921 թվակակնին Արամ Խաչատրյանը բնակություն հաստատեց մոսկվայում, ընդունվեց տեղի համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, բայց շոըտով թողեց համալսարանն ու դարձավ Գնեսինների երաժշտական ուսումնարանի սան:
«Հենց սկզբից Խաչատրյանի ստեղծագուրծություներում նկատելի էին ինքնուրույն երաժշտական մտածողության սաղմերը, զգացվում էր երիտասարդ ու ժամանակակից կյանքի զարկերակը»,-ականվոր կոմպոզիտոր Միքայել Գնեսինը նման խոսքերով բնութագրեց եիրտասարդ կոմպոզիտորի ուսման ընդամենը երկրոդ տարվա ընթացքում գրաված գործերը`«Պարը ջութակի և դաշնամուրի համար, դաշնամուրային պիեսներ»:
Այսպիսին հայազգի հնաճարեղ կոմպոզիտորի մուտքը դեպի երաժշտության կախարդական աշխարհը, որը պիտի ավելի հարստանար նրա հանճարեղ ստեղծագործություններով: Արամ Խաչատրյանը վախճանվեց 1978 թվականի մայիսի 1-ին` երկարատև, ծանր հիվանդությունից հետո: Կոմպոզիտորի աճյունը տեղափոխվեց Երևան, դա նրա վերջին ցանկությունն էր:
Արամ Խաչատրյանի ծննդյան օրն արդեն ավանդույթի համաձայն Երևանում նշանավորվում է նրա անունը կրող միջազգային մրցույթի մեկնարկով: Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթն այսօր մեկնարկեց «ջութակ» մասնագիտությամբ: Մրցույթին մասնակցում են 17 երկրների 25 երիտասարդ ջութակահարներ: Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցութների համաշխահային ֆեդերացիայի կազմում՝ դրա գոյության ողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը:
Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովի մեկ այլ որոշմամբ, 2016 թվականին ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը տեղի կունենա Հայաստանում: «Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ամրագրել է իր արժանի տեղը միջազգային ամենահեղինակավոր մրցույթների ցանկում»,-ասում է մրցույթի այս տարվա ժյուրիի նախագահ, Հայաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Էդուարդ Թադևոսյանը:
Արամ Խարչատրյանի ստեղծագործությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության հարստությունն է: Խաչատրյանը համամարդկային երևույթ է, չնայած նրան, որ Խաչատրայնի ողջ ստեղծագուրծությունը ներծծված է հայկականությամբ: