Մշակույթ

Ալեքսանդր Պիրադովի ոչնչացումից փրկած արվեստի գործերը՝ «Թբիլիսյան ներկապնակում»

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

90-ականներին, մեր հարևան Վրաստանում, որտեղ եվս մութ ու ցուրտ տարիներ էին, պատերազմական իրավիճակ,  գտնվում էին  մարդիկ, ովքեր փրկում էին արվեստի գործերը մոռացությունից  ու ոչնչացումից: Այդպիսի մարդկանցից է մեր հայրենակից թբիլիսահայ գիտնական Ալեքսանդր Պիրադովը:

 

 

Պիրադովը հավաքել է Թբիլիսիիում ապրած ու ստեղծագործած  նկարիչների գործերը, որոնց թվում են բազամթիվ եզակի կտավներ: Իսկ վերջին տարիներին նա ստեղծել է մի յուրօրինակ  հավաքածու` նկարներ  ափսեների վրա:  Հայ ու վրացի մոտ հիսուն  նկարիչ  նրա  առաջարկությամբ  աշխատել են շրջանաձև տարածության վրա` ստեղծելով իսկական արվեստի գործեր:  Պիրադովը հիշում է` մի օր տանը նկատեց  ճենապակե  ափսեներ ու մտածեց, թե որքան գեղեցիկ կլինեն դրանք, եթե զարդարված լինեին նկարիչների ձեռքի աշխատանքով. «Հիշում եմ, Գայանե Խաչատուրյանը ոգևորված եկավ տանելու իր համար առանձնացված  ափսեն, սակայն ճանապարհին այն կոտրեց: Երկրորդ ափսեն ես անձամբ տարա նրա արվեստանոց:  Նա ափսեի վրա կարծես արտատպեց իր նկարներից մեկը` ստեղծելով մի հիանալի գործ»:

Թբիլիսահայ հայտնի նկարչուհին Գայանե Խաչատուրյանը Պիրադովի  այս հավաքածուն անվանեց  Թբիլիսյան ներկապնակ. «Եվ ես համամիտ եմ, որովհետև  այստեղ իսկապես կարելի է տեսնել  վերջին  15 տարիների թբիլիսյան ներկապնակը` իր բոլոր ուղղություններով »:

Ցուցադրել ավելի
Back to top button