Միջազգային

Քրեական գործ՝ Ռումինիայի վարչապետի դեմ. նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ

Ռումինիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի վարչապետ Վիկտոր Պոնտայի նկատմամբ, հայտնում է «Ռոյթերը»։ Նա կասկածվում է փաստաթղթերի կեղծման, փողերի լվացման, հարկերի խուսափման մեջ։ Տեղական լրատվամիջոցներն այսօր ցույց են տվել, թե ինչպես է վարչապետը մտնում կոռուպցիայի դեմ պայքարի դատախազի մոտ։

Բի Բի Սի- ն հայտնում է, որ խոսքը 2007- 2008 թվականների գործունեության մասին է, երբ Պունտան աշխատել է իրավաբան։ Գործը վարում է Ռումինիայի հակակոռուպցիոն գործակալությունը՝ DNA- ն։ Հետաքննությունը նաեւ հետաքրքրվում է վարչապետի մոր, քրոջ, փեսայի եւ աներոջ՝ սենատոր Իլյա Սարբուի գործունեությամբ։

Վերջին ամիսներին DNA- ն ձերբակալել է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, հայտնի քաղաքական գործիչների, կառավարության անդամների, դատավորների, դատախազների եւ մեդիամագնատների։

Ցուցադրել ավելի
Back to top button