Միջազգային

Մերկել. Ռուսաստանի անդամակցությունը G7- ին այս պահին անիրատեսական է

Ռուսաստանի մասնակցությունը Մեծ յոթնյակի գագաթաժողովին այս պահին  անիրատեսական է, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ըստ նրա՝ G7-ը պետությունների խումբ է, որոնց միավորում են այնպիսի արժեքները, ինչպիսին ժողովրդավարությունն է ու իրավունքի գերակայությունը։

«Մեր սկզբունքներից է նաև միջազգային իրավունքի նորմերի պահպանությունը և սահմանների անկապտելիությունը։ Դա է մեր աշխարհակարգի հիմքը։ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան միջազգային իրավունքի խախտում է»,- նշել է Մերկելը։

Միաժամանակ՝ դաշնային կանցլերն ընդգծել է, որ Մոսկվայի հետ համագործակցությունն այնուամենայնիվ հաջող է ընթանում «Մեծ 20»- ի շրջանակներում, որտեղ ձևավորվել է լավ աշխատանքային միջավայր: Մերկելը նշել է նաև, որ իրենք շահագրգված են Մոսկվայի հետ հետագա համագործակցությամբ, քանի որ մի շարք հակամարտություններ, օրինակ Սիրիայում, անհնարին է կարգավորել առանց Ռուսաստանի: Կանցլերի խոսքով՝ այդ պատճառով էլ կանոնավոր կապ է պահպանվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button