Հասարակություն

Մեկնարկել է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունը

sonahakobyan
Միասնական քննությունները շարունակվում են: Դիմորդ շրջանավարտներն այսօր քննություն են հանձնում Հայոց լեզու և գրականություն առարկայից: Գնահատման և Թեստավորման կենտրոնն այս տարի այս առարկայի համար ստացել է շուրջ 7000 հայտ : Քննությունն անցկացվում է բոլոր 34 քննական կենտրոններում: Քննության համար նախատեսված է 3 ժամ, որը հաշվում են քննության մեկնարկի րոպեից: Հիշեցնենք , որ քննությունները սկվում են 9.30-ին: Մեր թղթակից Սոնա Հակոբյանն է ներկա գտնվել ԵՊՀ-ում ձևավորված քննական կենտրոնում, զրուցել դիմորդների և ԳԹԿ տնօրենի հետ:

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից քննություն հաձնողների թիվն ամենամեծն է:  Իսկ դիմորդների տրամադրությունը ինչպես միշտ  փոփոխական է և յուրաքանչյուրի մոտ տարբեր:

Որոշ դիմորդների համար մեկ րոպեն դար է թվում, որոշների համար էլ այդ մեկ րոպեն կարող է ճակատագրական դառնալ: ԳԹԿ  նարկայացուցիչները փոքր ինչ ուշացնում էին, քանի որ սպասում էին մի դիմորդի, ով հուզմունքից շփոթել էր քննական կենտրոնի տեղը: Ուշացած դիմորդի ժամանելուն  պես ԳԹԿ ներակայացուցիչները բացեցին թեստերը և բաժանեցին դիմորդներին: Նշենք, որ Հայոց լեզու և գրականություն առարկայի համար Հանրապետությունում ձևավորվել է 34 քննական կենտրոն, որից 14-ը Երևանում: Այս առարկայից այս տարի քննություն է հանձնում շուրջ 7000 դիմորդ:

Ինչ վերաբերում է ԵՊՀ-ում ձևավորված քննակենտրոնին, նախատեսված 239 դիմորդներից քննությանը չեն ներկայացել 12-ը, նշեց քննական կենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանը: Իսկ բոլոր այն դիմորդներին, ովքեր ծանոթ չեն քննության կանոններին քննակենտրոնի ղեկավարը ևս մեկ անգամ հիշեցրեց դրանք:

Հիշեցնենք, որ այս տարվա միասնական քննությունները սկսվել են հունիսի 2-ին: Այդ օրը դիմորդները քննություն են հանձնել Ընդհանուր պատմություն, աշխարհագրություն և կենսաբանություն առարկաներից: Այս առարկաների քննական արդյունքները քննակենտրոններում  կփակցվեն կիրակի օրը: Մինչ այդ, սակայն, ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը լրագրողներին ներկայացրեց նախնական արդյուքները:

Հիշեցնենք նաև, որ դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձևաթղթերով կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց ճիշտ պատասխաններով: Ինչ վերաբերում է քննությունների բողոքարիկմանը`ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը նշեց, որ դիմորդները դա կարող են անել միավորներով ցուցակները փակցնելուց հետո մեկ օրվա ընթացքում:

 

miasnakan hayeren

miasnakan hayeren1

Ցուցադրել ավելի
Back to top button