Միջազգային

Մարինկայի մոտ ձերբակալվել են ռուս դիվերսանտներ, հայտարարել է Ուկրաինայի նախագահը

Ուկրանայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է նախօրին տեղի ունեցած հատուկ գործողության մասին, որի արդյունքում, ըստ նրա, ուկրականական զինուժին հաջողվել է հետ վերցնել Մարինկա գյուղը և ձերբակալել դիվերասնտների մի խումբ, որի կազմում կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ։ «Ձերբակալվել է 12 անձ, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիներ, նրանք փորձել են դիմադրություն ցույց տալ»,- Կիևում այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահը:

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունից Մարինկայի դիրքերը գրոհելու մասին ուկրաինական կողմի հայտարարությունները հերքել են՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել լոկալ պրովոկացիա՝ Մարինկայի կողմից Դոնեցկի հանրապետության տարածք ավելի խորը ներթափանցելու փորձ:

Ցուցադրել ավելի
Back to top button