Հասարակություն

Հրատարակվել է հայկական գինու ուղեցույցը

annanazaryan

«Անտարես» հրատարակչության ու ՀՀ գինեգործների միության աջակցությամբ հրատարակվել է Անիկ Պետրոսյանի «Հայաստանի գիեգործությունը և հայկական գինիների ուղեցույց»- ը , որն ըստ էության նմանատիպ առաջին գիրքն է: Հեղինակը ներկայացնելով գիրքը վստահեցնում է, որ Հայաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է այս ուղեցույցի միջոցով ամբողջական տեղեկություն ստանալ հայկական գինիների մասին:

Գիրքը երկու մասինց է բաղկացած՝ առաջին հատվածում գինեգործության ճանապարհն է ներկայացվում, երկրորդ հատվածում ՝ գինու ուղեցույցն է:

«Անտարես» մեդիա հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ուղեցույցը մեծ ձեռքբերում է համարում Հայաստանն զբոսաշրջիկին  ներկացայցնելու ճանապարհին: «2008-ին տպեցինք Վրաստանի գինու շտեմարանը և միշտ մտածում էի հայկական գինու ուղեցույց  ունենալու մասին»,- ասում է։

Գինու ուղեցույցը տպագրվել է 500 օրինակով, այն կլինի վաճառքում և կարժենք 6- 7 հազար դրամ:

ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, գիրքը հաջողված է համարում, գինեգործի աչքից չեն վրիպես որոշ թերություններ, որոնց մասին նա, սակայն, որևէ բան չասաց, պարզապես հույս հայտնեց, որ հաջորդ ուղեցույցն ավելի հաջողված կլինի։

Հրապարակում ենք գինեգործության ուղեցույց՝ զբոսաշրջիկին գինու հայրենիքը համարվող երկրի գինու տեսականին ներկայացնելու համար, սակայն մի քանի տարի անց խաղողի հայկական սորտեր գրեթե չեն լինի, ահազանգում է գինեգործը։ Գյուղացին դժգոհում է՝ ֆիլոքսերան ոչնչացրել ու ոչնչացնում է խաղողի այգիները, որտեղ հայկական խաղողի տեսակներն են։ Դրա փոխարեն դրսից ներմուծում են այլ սորտեր ու հայկականը փոխարինում  ներկրածով:

Գրքի հեղինակը վստահեցնում է, որ մի քանի տարի անց կունենանք գինու բացառիկ տեսակներ: Գինեգործ Ավագ Հարությունյանն ու Արմեն  Մարտիրոսյանը մինչդեռ խորը հոգոց են հանում…

Ցուցադրել ավելի
Back to top button