Հասարակություն

Հալիձորը ոչ թե մարվող, այլ աճող համայնքներից է. համայնքի ղեկավար

hasmikdilanyan

Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի պատմության մեջ անցած ուսումնական տարվա ընթացքում  առաջին անգամ դպրոց է հաճախել երկու երեխա: Համայնքի ղեկավարը սա աննախադեպ է  համարում, բայց և վստահեցնում՝  Հալիձորը մարվող գյուղերից չէ, աճող  համայնքներից է: Օրերս «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը լրագրողների այց էր  կազմակերպել  Սյունիքի մարզ,  որը Հայ  Օգնության միության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն շրջանառու միգրացիային ու վերաինտեգրմանը Հայաստանում»  ծրագիրը: Այն ֆինասավորում է Եվրամիությունը՝ տրամադրելով 826 հազար եվրո:

 

 

534 փաստացի  բնակիչ ու արտագաղթի գրեթե բացակայություն: Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի ղեկավարն այսպես է բնութագրում իր ղեկավարծ համայնքը: Նա նաև խոստովանում է՝ գյուղում աշխատատեղերը հիմնականում սպասարկման ոլորտում են, սակայն,ոչ բոլորն են ցանկանում մատուցող կամ մաքրուհի  աշխատել: Ցանկության բացակայությունը գյուղապետ Մարատ Գերասիմյանը ազգային հեգեկերտվածքով է պայմանավորում:

Գյուղի ամենակարևոր հարցը աշխատատեղերի բացակայությունն է, որի լուծումը գյուղապետը    իրատեսական չի համարում՝  շարունակելով թվարկել  սոցիալական  մյուս և շուտափույթ լուծման կարիք ունեցող  խնդիրները:

Տաթևի ճոպանուղին փոքր ինչ բարելավվեց տեղացիների կյանքը, նախ ամենակարևորը՝ ճանապարհները վերանոգորվեցին, հետո նաև քիչ քանակությամբ, սակայն, աշխատատեղեր բացվեին: Գյուղից քչերին է հաջողվել աշխատանքի անցնել ճոպանուղում, աշխատանքի ընդունման պահանջները խիստ են, ոչ բոլորն են չափանիշերին բավարարում:  Մարատ Գերասիմյանը թեև պնդում է, որ  գյուղից արտագաղթ չկա, բայց և խոստովանում է՝ Երևանում սովորող հինգ  հալիձորցիներից միայն մեկն է գյուղ վերադառնում: Ընդհանուր հաշվարկներով, մեկնողների 20 տոկոսը չի վերադառնում: Խնդիրներ ունեն  նաև վերադարձող երիտասարդները, նրանց էլ չեն կարողանում բնակարաններով ապահովել:

Հալիձորը  գրեթե  արոտավայրեր չունի, փոխարենը 550 հա ունեցող վարելահողերի 90 և ավելի տոկոսը մշակվում է:

Խաղողի այգիները 10 տոկոսն է այժմ մշակվում, պետք է նախ դրանք վերամշակեն, հետո արդեն մտածեն վերամշակող գործարան ունենալու մասին:

Գյուղապետը վստահեցնում է՝ համայնք այցելած զբոսաշրջիկներին ցուցադրելու շատ բան ունեն:

Ցուցադրել ավելի
Back to top button