Հասարակություն

Ինչպես ենք պահպանում մեր շրջակա միջավայրը

arminegevorgyanaidaavetisyan
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրն է: Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում մեր շրջակա միջավայրը: ՀՀ բնապահպանության նախարարությունը այսօր «Պողոսյան պարտեզներ» ընկերության Սիրահարների այգում անցկացվում էր Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան և «Բնապահպանի օրվան» նվիրված  միջոցառումներ: Բնապահպանական նվաճումների ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցում են շուրջ 50 կազմակերպություններ դպրոցներ և կրթօջախներ, կանաչ տեխնոլոգիայի արտադրությամբ զբաղվող ընկերություններ, մշակույթի կենտրոններ: ՄԱԿ-ի կողմից հռչակած շրջակա միջավայրի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է` «Յոթ միլիարդ ցանկություն` մեկ մոլորակ: Սպառիր խնայողաբար»:

Շրջակա միջավայրի  պահպանության համաշխարհային օրվա կապակցությամբ, բնապահպանները  կրկին  բարձրաձայնում են Հայաստանում առկա  բնապահպանական աղետի մասին: Ըստ նրանց՝ կան  առաջնային  խնդիրներ, որոնք  պահանջում են հրատապ լուծումներ: Այսօր լրագրողների հետ  հանդիպման ժամանակ նրանք  թվել  են թիրախային  խնդիրները, որոցից է ընդերքօգտագործումը, ինչն էլ  վտանգում շրջակա միջավայրն ու  բնակչության առողջությունը: Ըստ «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանի՝ արդեն պոչամբարները որպես տեխնոգեն հանքավայրեր օգտագործելու գործընթաց է սկսվում: Նրա հավաստմամբ՝ այդպիսով կլուծվեն տնտեսական և էկոլոգիական խնդիրները:  Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ  Լևոն Գալստյանի հորդորն է՝ չբացել նոր հանքավայրեր, այլ լուծել պոչամբարների հարցը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button