ՄիջազգայինՔաղաքական

ԵՄ- ն ԱԳ երկրներից Ռուսաստանի դեմ քայլեր չի ակնկալում

Եվրամիությունն «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրներից Ռուսաստանի դեմ քայլեր չի ակնկալում: «Մենք չենք  պահանջի մասնակից երկներից աջակցել Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցներին»,- հայտարարել է ԱՄՆ-ում Եվրամիության դեսպան Դևիդ Օ ‘Սալիվանը։

«Մենք «Արևելյան գործընկերության» երկրներից չենք ակնկալում աջակցություն Եվրամիության արտաքին քաղաքականությանը, որն ակնկալում ենք ԵՄ թեկնածու երկրներից>, «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Օ’Սալիվանը։

Նախօրեին Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել էր, որ Արևելյան գործընկերության մասնակցի 6 երկների հետ հարաբերությունները չեն եղել «սև -սպիտակ»։ Հանը բերել է Հայաստանի օրինակը: «Կարելի է լինել Եվրասիական տնտեսական միության անդամ, բայց բացահայտել Եվրամիության հետ համագործակցության նոր շրջանակ»,- ասել է պաշտոնյան:

«Արևելյան գործընկերության» երկրների արտաքին գործերի նախարարները հունիսի վերջին կհավաքվեն Մինսկում՝ Ռիգայի գագաթաժողովի արդյունքներն ամփոփելու նպատակով: «Ոչ պաշտոնական միջավայրում կամփոփվեն գագաթաժողովի արդյունքները»,- տեղեկացրել է Բելառուսի արտգոծնախարար Վլադիմիր Մակեյը: «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը  տեղի էր ունեցել մայիսի 21-22-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button