Միջազգային

Բանտային հիվանդանոցում մահացել է Իրաքի ԱԳ նախկին նախարարը

Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի համախոհ եւ երկրի արտաքին գործերի նախկին նախարար Թարիք Ազիզը մահացել է 80 տարեկան հասակում Նասիրիի բանտային հիվանդանոցում, հայտնում է Բի Բի Սի- ն։

2010 թ Բաղդադի դատարանը նրան դատապարտել էր մահվան շիաների դեմ ռեպրեսիաներ իրականացնելու համար, սակայն վճիռն այդպես էլ Իրաքի նախագահը չի ստորագրել։

2011- ին Թարիք Ազիզը մեղավոր էր ճանաչվել շիա ակտիվիսների սպանության մեջ եւ դատապարտվել ցմահ ազատազրկման։

Վերջին տարիներին նրա առողջությունը վատացել էր եւ նախկին նախարարն իր փաստաբանների միջոցով իշխանություններին խնդրել էր ի կատար ածել մահապատիժը։

Ցուցադրել ավելի
Back to top button