Միջազգային

ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատել է Էրդողանի ռասիստական արտահայտությունները

ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել ԶԼՄ-ների հասցեին վիրավորանքներ և մեղադրանքներ հնչեցնող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին հավատարիմ մնալ ժողովրդավարության արժեքներին։

«Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին սեփական գործողությունները համապատասխանեցնել ժողովրդավարության սկզբունքներին` ներառյալ դատական անկախությունը, խոսքի ազատությունը, մեդիայի և տեղեկատվության հասանելիությունը: Մենք դա բազմիցս ենք ասել և շարունակում ենք մտահոգված մնալ այս հարցով»,-, լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմավարական հաղորդակցության հարցերով գլխավոր խորհրդական Մարի Հարֆը:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Հարֆը քննադատաբար է մոտենում հայերի, միասեռկանների և լրագրողների հասցեին Էրդողանի արած ռասիստական հայտարարությանը, ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը պատասխանել է՝ միանշանակ:

Նախօրեին, հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը հայտարարել էր, թե հայերը, միասեռականներն ու լրագրողներն են Անկարայի գլխավոր թշնամիները: Բինգյոլում կայացած բազմահազարանոց նախընտրական հանրահավաքի ժամանակ  Էրդողանը պնդել էր, թե հայերը, միասեռականներն ու լրագրողները մարդկանց տրամադրում են իշխանությունների դեմ և աջակցում են քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button