Միջազգային

ԱՄՆ Եվրոպայում ՀՕՊ կտեղադրի՝ Ռուսաստանին դիմակայելու նպատակով

ԱՄՆ Եվրոպայում կարող է տեղակայել հակաօդային պաշտպանության համակարգեր՝ Ռուսաստանի ագրեսիանյին դիմակայելու նպատակով: Լուրը հաղորդում է «Ասոշեյթեդ պրես» գործակալությունը «Միջին և փոքր հեռահարության հրթիռների համաձայնագրի շուրջ հակասությունները վկայում են ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա խորը տարաձայնությունների մասին և լուրջ խնդիրներ է ստեղծում ինչպես Օբամայի վարչակազմի, այնպես էլ ՆԱՏՕ-ի համար: ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը ծրագրում է Գերմանիայում գաղտնի հանդիպում անցկացնել՝ մշակելու ուկրաինական ճգնաժամի հետ կապված Ռուսաստանին հակազդելու քաղաքականություն»,- գրում է  Ասոշեյթեդ պրեսը:

Գործակալության պնդմամբ՝ ամերիկյան վարչակազմում այժմ քննարկվում են Ռուսաստանի կողմից  միջին և փոքր հեռահարության հրթիռների համաձայնագրի դրույթները խախտելու հարցը և Վաշինգտոնի հնարավոր ագրեսիվ հակազդեսության հարցը: Միաժամանակ, ըստ աղբյուրի,  ամերիկյան իշխանությունները գերադասելի են համարում խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու տարբերակը:

Ցուցադրել ավելի
Back to top button