Հասարակություն

The Guardian. Ղարաբաղը՝ ամառային արձակուրդների համար լավագույն երկրների ցանկում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներառվել է բրիտանական The Guardian–ի` ամառային արկածային հանգստի համար նախատեսված լավագույն երկրների ցանկում։

ԱՐՑԱԽՊՐԵՍ- ի փոխանցմամբ՝  սահմանամերձ գոտու լարված իրավիճակը կարող է որոշակի վտանգ ներկայացնել, սակայն հենց այդ պատճառով ճամփորդությունը դեպի Ղարաբաղ թույլ նյարդեր ունեցողների համար չէ։ Այնուամենայնիվ, տարածաշրջանը զբոսաշրջիկներին է առաջարկում բացառիկ գեղեցկության մեծ թվով տեսարժան վայրեր` լեռներում գտնվող եկեղեցիներ, հնագիտական հուշարձաններ, հին քարանձավային բնակավայրեր։

The Guardian–ի ցանկում ներառվել են նաև Արևելյան Աֆրիկայում գտնվող Ջիբութի պետությունը (անապատ և բայդարկաներ), Բիրման (հեծանվասպորտի սիրահարների համար), Իսպանիան (ռալլի), Իրաքի Քրդստանը (լեռնային ալպինիզմ), Ազորյան կղզիները (կանյոններ), Պիրենեյան թերակղզին (ձիավարություն), Մեծ Բրիտանիան (էքստրեմալ տուրիզմ), Մոզամբիկը (սերֆինգ), Նամիբիան (հեծանվային մրցարշավներ), Ֆիջին (բայդարկաներ), Նիկարագուան (սուրճի պլանտացիաներ)։

Ցուցադրել ավելի
Back to top button