Հասարակություն

Վերելակի դռների արանքում մնացած երեխան մահացել է

Երևանում վերելակի դռների արանքում մնացած 5-ամյա երեխան մահացել է. այս մասին Ռադիոլուրին հայտնեցին «Արմենիա» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքից։

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 11.28-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 2010 թ. ծնված Լ. Բ.-ին դուրս են բերել վերելակից. վերելակում են գտնվել նաև 2008 թ. ծնված Մ. Բ.-ը և դայակը՝ Ն. Զ.-ը:

Երեխան հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ցուցադրել ավելի
Back to top button