Պաշտոնական

Սեյրան Օհանյանը մասնակել է ԱՊՀ եւ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդների նիստերին

2015թ. հունիսի 3-ին Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն Աթա քաղաքում կայացած ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ-ի ՊՆԽ) հերթական նիստին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

ԱՊՀ-ի ՊՆԽ նիստի օրակարգի համաձայն` դիտարկվել է շուրջ 20 հարց` համագործակցության տարբեր ուղղություններով: Նախանշվել են ԱՊՀ-ի մասնակից պետությունների զինված ուժերի 2016թ. համատեղ միջոցառումները, այդ թվում զինծառայողների դաշտային (օդային, ծովային) հմտությունների կատարելագործմանն ուղղված միջազգային մրցումների կազմակերպում:

Նիստի ավարտին ընդունվել են հստակ որոշումներ` ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև բազմակողմ համատեղ գործունեության հետագա ակտիվացման ուղղությամբ:

Հաջորդ օրը` հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Դուշանբեում (Տաջիկստանի Հանրապետություն) կայացած ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:

ՊՆԽ նիստն անցել է նեղ և ընդլայնված ձևաչափերով: Նիստի ընթացքում ամփոփվել են ս.թ. մայիսին կայացած ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ազգային ստորաբաժանումների` նախատեսված խնդիրների կատարման պատրաստության ստուգման արդյունքները, ինչպես նաև քննարկվել են մի շարք հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button