Հասարակություն

Ռոբերտ Թովմասյան.«Գազաբալոններն ավելի շատ պիտի զննվեն, քան գազալցակայանները»

karenghazaryan
Ավտոգազալցակայանների ճնշակներ եւ գազաբաշխիչ աշտարակներ արտադրող ընկերության տնօրեն Ռոբերտ Թովմասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցած պայթյուններին: Չարենցավանի ավտոգազալցակայանում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին խոսելով՝ նա մասնավորապես շեշտել է, որ իրականությանը չեն համապատասխանում մամուլում տեղ գտած տղեկությունները, թե տվյալ գազալցակայանը աշխատել է ապօրինաբար: Ռոբերտ Թովմասյանի խոսքով՝ տվյալ դեպքի պատճառն արդեն հայտնի է. պայթյունը տեղի է ունեցել գազաբալոնի անորակության եւ անսարքության հետեւանքով:

Ռոբերտ Թովմասյանը նշել է, որ բալոնների գործածության ժամկետը, սովորաբար, 15 տարի է, սակայն, դրանց որակի ստուգման խնդիրը դուրս է մնացել ուշադրությունից եւ անհրաժեշտ է այն շուտափույթ կանոնակարգել: Նրա խոսքով՝ գազաբալոններն ավելի շատ պիտի զննվեն, քան գազալցակայանները: Թե ով պետք է զննի՝ կառավարությունը պիտի որոշի: Ռոբերտ Թորոսյանը ողջունելի է համարել, որ այս ուղղությամբ վարչապետն օրերս հանձնարարական է տվել:

«Տեխնիկական անվտանգությունը հիմնականում զննում եւ տալիս է փորձագիտական եզրակացություն  գազալցակայաններին կամ նման գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններին: Բայց այսօր վերահսկողությունից դուրս են մնացել գազաբալոնները. երեւի այդ պայթյունների 99 տոկոսի պատճառ են դարձել անորակ գազաբալոնները: Դա բացթողում է եւ շուտափույթ պիտի կանոնակարգվի: Բալոնները պիտի փորձաքննության ենթարկվեն, կազմվեն համապատասխան ակտեր՝ պիտանի են, թե պիտանի չեն եւ մակնիշավորվեն: Սա մեր հանրապետությունում մնում է բաց»:

Ցուցադրել ավելի
Back to top button