Միջազգային

Պենտագոնի ղեկավարը Ռուսաստանի հարցով Եվրոպայում գաղտնի հանդիպում է նախաձեռնել

«Մեծ յոթնյակի» գագաթաժողովի նախաշեմին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը մտադիր է Գերմանիայում անցկացնել գաղտնի հանդիպում «ուկրաինական ճգնաժամի հետ կապված՝ Ռուսաստանին հակազդելու ռազմավարություն մշակելու համար», հայտնում է AP գործակալությունը։

AP- ի տվյալներով՝ հանդիպմանը հրավիրել են մոտ 20 գեներալներ, դեսպաններ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք պետք է քննարկեն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների արդյունավետությունը։ Ռուսաստանից բացի հնարավոր է քննարկվի նաեւ «Իսլամական պետության» կողմից սպառնալիքը։

Ամերիկացի բարձրաստիճան աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ հանդիպման արդյունքում որեւէ գործողություն չի նախատեսվում։ Տեղեկությունը Քարթերին անհրաժեշտ է ՆԱՏՕ- ի պաշտպանության նախարարների այս ամիս նախատեսված հանդիպումից առաջ։ AP տվյալներով՝ Գերմանիայում այս հանդիպումը նմանատիպ արդեն չորրորդ խորհրդակցությունը կլինի։

Ցուցադրել ավելի
Back to top button