Հասարակություն

Նոր արտոնություններ են սահմանվում առաջին գծի զինծառայողների համար

hasmikdilanyan
Անդրադարձ կառավարության նախորդ նիստում տրված հանձնարարականներին, 40 -ից ավելի օրակարգային հարցեր, լայնածավալ բողոքի ակցիա կառավարության  շենքի առջև, որն ավարտվել է Նալբանդյան Տիգրան Մեծ խաչմերուկի փակմամբ: Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Գործադիրում որոշել են 2016թ հունվարի մեկից  Զինծառայողի կողմից երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հերթապահության ժամանակահատվածը  կրկնակի  չափով հաշվարկել:

Ուժը կորցրած է ճանաչվել Հնդկաստանից ՀՀ գոմեշի մսի ներկրմանը ներկայացվող պահանջները: Կառավարության նիստի վերջում կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ հարությունյանը հայտարարել է՝ «ենթադրվում է, որ հաջորդ նիստին գործադիրը ԱԺ-ին կդիմի՝ վերջինիս առաջարկելով հունիսի 15-ին արտահերթ նստաշրջան  հրավիրել»: Նա գործընկերներին խնդրել է մեկ անգամ ևս վերանայել փաթեթներն՝ ըստ կարևորության,  առավել կարևորները համապատասխան հիմնավորումներով ներկայացնել աշխատակազմ: Առաջնահերթությունը տրվելու է միմիայն կարևոր նախագծերին:

 

 

Զինծառայողի կողմից երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հերթապահության ժամանակահատվածը կհաշվարկվի կրկնակի : : Կառավարությունն այսօր  հաստատեց   համապատասխան որոշման նախագիծը: Պաշտպանության  փոխնախարար Արա Նազարյանի պարզաբանմամբ,  առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար  ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն համարժեք և նշանակալի արտոնություններ: «Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պայմանագրային հիմունքներով շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը»,­ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն  ընդգծեց՝  «մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: «Մենք պարտավոր ենք լուծում տալ նրանց հարցերին»:

Կառավարություն կաջակցի, որպեսզի «Տանգո» ընկերությունը, որը գնել է ԱԳ նախարարության շենքն ամբողջությամբ, ձեռք բերի նաև շենքում տեղակայված Արարատ ռեստորանային  համալիրը: Սա աջակցություն է ներդրողին՝  գնված տարածքները խելամիտ գնով ձեռք բերելու համար: Նախագծի ներկայացուցմից  հետո վարչապետը քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն հարցրեց, թե երբ է պատրաստ լինելու  կառավարական նոր մասնաշենքը: Նախարարի փոխանցմամբ, շինարարական աշխատանքները կավարտվեն նոյեմբերին:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ շենքի գնորդ հանդիսացող Տանգո ընկերությունը պարտավորվել էր կառուցել կառավարական նոր շենք, որտեղ էլ կտեղափոխվեին ՀՀ ԱԳՆ , էներգետիկայի ու բնական պաշարների և մի քանի այլ նախարարություններ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը նախագծերի մի ամբողջ փաթեթե ներկայացրեց, որով հստակցվելու են բազմաբնակարան շենքերի կառուցապատման դրույթները: Առաջարկվող փոփոխությունները պաշտպանելու են քաղաքցիների շահերը: Նախագիծը մշակվել է՝ նախորդ տարիների դառը փորձն աչքի առաջն ունենալով: Շատ հաճախ բնակիչները նապատես վճարելով կառուցապատողին քաշքաշուկների մեջ էին ընկնում, վերջինս չէր շտապում կառուցել շենքը,  կամ էլ մի բնականարանը վաճառում էր մի քանի քաղաքացու: Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյան.

«Սա լուրջ նախագիծ է, որի ներդրումը ՀՀ-ին անհրաժեշտ է  օր առաջ»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկներն էլ՝ ուղղված  էին բնակավայրերի տարածքների գոտեւորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եւ փոփոխման կարգերի, ինչպես նաեւ բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի հստակեցմանն ու պարզեցմանը: Դրանք հաստատվեցին միաձայն:

ՀՀ կառավարությունը հաստատեց նաև  Հայաստանի Հանրապետությունում նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը, որով շարունակվում է 2009թ. մեկնարկած տեսչական բարեփոխումը:

Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարությունը կշարունակի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանն օժանդակության ծրագիրը: ՀՀ կառավարությունը  հաստատեց  ԱՄՆ ԶՀԳ-ի կողմից ստացված Համաձայնագրի  Փոփոխության նախագիծը, որը նախատեսում է լրացուցիչ 6 մլն 683 հազար  դոլարի ֆինանսական հատկացումների իրականացում, որի դեպքում հհատկացումների ընդհանուր գումարը կկազմի 51 մլն 41 հազար 565 դոլար:

Հաստատվեց նաև նոր քրեական օրենսգքրի հայեցակարգը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի  վստահեցմամբ,  որևէ մեկը դեմ չէ առաջարկվող նախագծին:

Ցուցադրել ավելի
Back to top button